ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2015 թվականի N 169-Ա
ՆԱՏՕ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՆԱՏՕ-ի պատվիրակության (5 մարդ) 2015 թվականի մարտի 2-6-ը Հայաստանի Հանրապետություն այցելության կազմակերպման հետ կապված ծախսերը` 658,000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվության:
2. Ընդունել ի գիտություն, որ ՆԱՏՕ-ի պատվիրակության անդամների կեցության և սննդի հետ կապված ծախսերը կատարվելու են հյուրերի կողմից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 9 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|