Գլխավոր տեղեկություն
Համար
N 269-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.25/16(1105) Հոդ.215
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2015 թվականի N 269-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ, ՄԱՐՑԻ, ՔԱՐԻՆՋԻ, ԼՈՐՈՒՏԻ, ՇԱՄՈՒՏԻ, ԱԹԱՆԻ, ԱՀՆԻՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 110-րդ հոդվածի, «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության, 11-րդ հոդվածի 1.1-ին մասի, 3-րդ մասի երկրորդ պարբերության և 4-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքները միավորելու նպատակով 2015 թվականի մայիսի 17-ին այդ համայնքներում նշանակել տեղական հանրաքվե:

2. Տեղական հանրաքվեի դնել հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք, որպեսզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքները միավորվեն՝ Թումանյանի համայնք անվանմամբ, Թումանյանի համայնքի կենտրոնով, Թումանյան, Քոբերի կայարան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերով:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 24
 Երևան