Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-638
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.08/18(116)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
05.08.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ 1994-1995 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՊԱՐՏՔԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ.

1. Վավերացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև միջկառավարական համաձայնագրով ձևակերպված 1994-1995 թվականներին մատակարարված թուրքմենական գազի փոխադարձ հաշվարկների արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական վարկի պարտքի մնացորդի վերաձևակերպման մասին» 2000 թվականի օգոստոսի 3-ին Երևանում ստորագրված համաձայնագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
5 օգոստոսի 2000 թ.
ՆՀ-638