ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2015 թվականի N 729-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 4,744,844 դրամ սկզբնական արժեքով «ԳԱԶ-3110-121» մակնիշի տրանսպորտային միջոցը (գրանցման համարանիշը՝ 049LL50, թողարկման տարեթիվը՝ 2003 թվական, նույնականացման համարը՝ XTH31100031184762, շարժիչի համարը՝ 40620D33116705) հետ վերցնել և նվիրաբերել «Հայաստանի կոմպոզիտորների միություն» հասարակական կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության կոմպոզիտորների և երաժշտագետների ստեղծագործական գործունեությանն աջակցելուն ուղղված գործունեություն իրականացնելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայաստանի կոմպոզիտորների միություն» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 6 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|