ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ և 59-րդ հոդվածները` որոշում եմ.
1. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակել`
Տիգրան ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ |
խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը` վեց տարի) |
Հենրիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ |
խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը` չորս տարի) |
Վալերի ԱՅԴԻՆՅԱՆԻՆ |
խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը` չորս տարի) |
Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ |
խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը` երկու տարի) |
Աշոտ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ |
խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը` երկու տարի): |
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |