Գլխավոր տեղեկություն
Համար
N 802-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 սեպտեմբերի 2015 թվականի N 802-Ա

 

ՎԱՀԱԳՆ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. Սփյուռքահայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

սեպտեմբերի 2-ի N 802-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՎԱՀԱԳՆ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Հակոբյան

- ՀՀ սփյուռքի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Դ. Տոնոյան

- ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

Ա. Առաքելյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Վ. Պողոսյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ս. Մանասարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Բադալյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Ս. Ավետիսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Սամուելյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Ս. Հովհաննիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ա. Միրզախանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ

Ս. Տեր-Սիմոնյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ

Մ. Գրիգորյան

- Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Մանասյան

- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Մեսրոպյան

- «Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Հովնան եպիսկոպոս Հակոբյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

Վ. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետարանի բնակչության սպասարկման ծառայության պետ (համաձայնությամբ)

Դ. Ղազարյան

- «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ն. Նազարյան

- «Հայաստանի կամերային երաժշտության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

Ռ. Շառոյան

- լրագրող, արձակագիր (համաձայնությամբ)

Հ. Շահումյան

- ՀՀ վաստակավոր նկարիչ (համաձայնությամբ)

Թ. Պողոսյան

- ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ն. Հովնանյան

- Վ. Հովնանյանի դուստրը (համաձայնությամբ)

Ա. Ալեքսանյան

- Վ. Հովնանյանի փեսան (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան