ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՄԱՐ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմնանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.
1. Վավերացնել 2001 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում և Մոսկվայում ստորագրված «Միջպետական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության էներգետիկ համալիրի համար էներգակիրների մատակարարման ապահովմանը միջպետական բանկի մասնակցության մասին» համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|