Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 216-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.11.16/27(539) Հոդ.315
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.10.2015
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 նոյեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015441

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 հոկտեմբերի 2015 թ.

թիվ 216-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, 41-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2015 թվականի դեկտեմբերի 21-ից շրջանառության մեջ դնել հազար դրամ անվանական արժեքով 2015 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:

2. Սահմանել, որ հազար դրամ անվանական արժեքով 2015 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Հազար դրամ անվանական արժեքով 1999, 2001 և 2011 թվականների թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

3. Հաստատել հազար դրամ անվանական արժեքով 2015 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը` համաձայն Հավելված 1-ի:

4. Հաստատել հազար դրամ անվանական արժեքով 2015 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նկարագրությունը` համաձայն Հավելված 2-ի:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը հրապարակել համապատասխան հաղորդագրություն մամուլում` ընդգրկելով սույն որոշման Հավելված 2-ը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2015 թ. հոկտեմբերի 26

Երևան

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2015 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 216-Ն որոշմամբ

 

Հազար դրամ անվանական արժեքով 2015 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը

 

Ներմուծեք նկարագրությունը_8883

 

Ներմուծեք նկարագրությունը_8886

Հավելված 2

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2015 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 216-Ն որոշմամբ

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հազար դրամ անվանական արժեքով 2015 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի

 

 1000 դրամ անվանական արժեքով 2015 թվականի նմուշի ՀՀ թղթադրամի չափսերն են՝ 136 x 72մմ: Թուղթը սպիտակ է, որի վրա անզեն աչքով երևում են թելիկներ: Թղթադրամը պարունակում է Եղիշե Չարենցի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող հստակ ջրանիշ: Թղթադրամն ունի երկու պաշտպանական ներգիծ, որոնցից մեկն ամբողջությամբ ներդրված է թղթի մեջ և լուսընդդեմ դիտելիս երևում է հոծ գծի տեսքով: Մյուս պաշտպանական ներգիծը թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ կետագծի, իսկ լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում է «AMD 1000» մանրատառաշարը: Դիմերեսի հիմնական գույներն են՝ կանաչը և բաց վարդագույնը, իսկ դարձերեսինը՝ կանաչը և մոխրագույնը:

 

Դիմերես

Թղթադրամի ձախ մասում Եղիշե Չարենցի դիմանկարն է: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպված է «Եղիշե Չարենց 1897-1937», իսկ ավելի ձախ փակցված է ուղղահայաց կինեգրամայով ժապավենաձև փայլաթիթեղ: Փայլաթիթեղի երկայնքով, պարբերաբար կրկնվելով, երևում է Եղիշե Չարենցի աջ կիսադեմը, դրամի խորհրդանշանը՝ «Ներմուծեք նկարագրությունը_1897», մի զարդանախշ ու «1000» գրառումը, որոնք դիտման անկյան չնչին փոփոխման ընթացքում նույն տեղում փոխարինում են միմյանց։ Այս պատկերների միջև երևում է «1000» գրառումը, որը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում մեծանում և փոքրանում է (ZOOM էֆեկտ)։ Փայլաթիթեղի ողջ մակերեսով «AMD» և «1000» մանրատառաշարերն են, իսկ երկու եզրերի ողջ երկայնքով երևում են «AMD» ապամետաղականացված գրառումները։ Փայլաթիթեղի վրա, վերևի մասում հորիզոնական տպագրված է «1000» թիվը։ Փայլաթիթեղից ձախ ուղղահայաց, կարմիր գույնով տպված են թղթադրամի սերիան և համարը՝ բաղկացած «ԱԲ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը):

Դիմանկարի ներքևի ձախ անկյունում պատկերված է ձվաձև զարդանախշ, որտեղ գտնվում է «1000» թվի թաքնված պատկերը, որը հայտնվում է թղթադրամն աչքի բարձրությամբ լուսընդդեմ դիտելիս՝ դիտման անկյան փոփոխության դեպքում:

Թղթադրամի վերին մասում խորը տպագրությամբ տպված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ «ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 1000» բառերը և թվերը: Դիմանկարի աջ մասում տպված է Ե. Չարենցի բանաստեղծության «Ես իմ անուշ Հայաստանի Արևահամ բառն եմ սիրում...» բառերը՝ երկու տողով, հետին մասում երևում է Արարատ լեռը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Թղթադրամի անվանական արժեքը տառերով գրված է ներքևի կենտրոնական մասում՝ խորը տպագրությամբ, որից աջ նշված է անվանական արժեքը թվերով՝ նույնպես խորը տպագրությամբ:

Անվանական արժեքից անմիջապես վերև գտնվում է գրչածայրի պատկերը և գրված է թողարկման տարեթիվը՝ «2015», իսկ աջ եզրին ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»: Դիմանկարից աջ, վերևի կենտրոնական մասում, առկա է մի զարդանախշ, որը լուսընդդեմ դիտելիս մեծ ճշտությամբ համընկնում է դարձերեսի նույն զարդանախշին և կարդացվում են «ՀՀ» տառերը: Զարդանախշի եզրով տպված են մանրատառաշարով «1000 AMD» թվերը և տառերը։ Զարդանախշից դեպի աջ սև գույնով հորիզոնական տպված են թղթադրամի սերիան և համարը՝ բաղկացած «ԱԲ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը):

Տկարատեսների համար վերին աջ անկյունում կա շոշափելի մեկ թեք գիծ և մեկ կետ:

 

Դարձերես

Հիմնական մոտիվը ներկայացնում է հին Երևանից մի պատկեր՝ երկհարկանի շենքի առջևում կանգնած երկձի կառք: Պատկերի վերին մասում տպված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ավելի վերև մանրատառաշարով՝ «ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 1000» բառերը և թվերը: Թղթադրամի աջ մասում ուղղահայաց պատկերված է զարդանախշ, որի մեջ, վերին մասում տպված է «1000» թիվը:

Թղթադրամի անվանական արժեքը տառերով տպված է ներքևի կենտրոնական մասում: Դրանից ձախ թղթադրամի անվանական արժեքը՝ «1000» թիվը տպագրված է հորիզոնական գծով` բաժանված մուգ մանուշակագույն և կանաչ գույներով: Վերջինիս ներքևի՝ կանաչ մասը դիտման անկյան փոփոխության դեպքում փոխում է գույնը կանաչից կարմիրի և հակառակը (STEPR

Թղթադրամի վերևի աջ անկյունում ուղղահայաց տպված է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»։

Թղթադրամի մեջտեղում մարգարտափայլ ներկով տպագրված է հորիզոնական ժապավեն, որի վրա գրված են «1000» թիվը և դրամի խորհրդանշանը՝ «Ներմուծեք նկարագրությունը_1897»։ Մարգարտափայլ ժապավենը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում երևում է մանուշակագույնից ոսկեգույնի փոփոխվող նրբերանգներով։

 

1000 դրամ անվանական արժեքով 2011 թվականի և 2015 թվականի նմուշների ՀՀ թղթադրամների տարբերությունները

 

2015 թվականի նմուշի վրա փոփոխության են ենթարկվել որոշ տարրեր, որոնց նկարագրությունը բերվում է ստորև։

 

Դիմերես

 

- Փոխվել է ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը։

- Փոխվել է թողարկման տարեթիվը. աջ կողմում «2011» թիվը փոխարինվել է «2015» թվով։

- Թղթադրամի սերիան բաղկացած է «ԱԲ» տառերից՝ «ԱԱ»-ի փոխարեն։