Գլխավոր տեղեկություն
Համար
N 1083-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 նոյեմբերի 2015 թվականի N 1083-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Դատախազների միջազգային ասոցիացիայի 7-րդ տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2015 թվականի նոյեմբերի 9-12-ը Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Գևորգ Կոստանյանինը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

նոյեմբերի 16-ի N 1083-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-12-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Գ. Կոստանյան

-ՀՀ գլխավոր դատախազ

Դ. Պետրոսյան

-ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի ավագ դատախազ

Հ. Մանուչարյան

-ՀՀ դատախազության աշխատակազմի գնումների և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան