ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
5 մայիսի 2015 թվականի |
թիվ 61 |
քաղ. Մոսկվա |
Այն ապրանքների կատեգորիաների ցանկի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնց համար սահմանվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված՝ ժամանակավոր ներմուծման առավելագույն ժամկետներից ավելի երկարատև ժամկետներ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի` 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշմամբ հաստատված այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց համար սահմանվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված` ժամանակավոր ներմուծման առավելագույն ժամկետներից ավելի երկարատև ժամկետներ, ավելացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ դիրքով՝
«14. |
Օտարերկրյա անձանց սեփականություն հանդիսացող, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անձանց կողմից թայմ-չարտերի կամ բերբոուտ-չարտերի պայմանագրով Կովկաս նավահանգիստ - Կերչ նավահանգիստ, Նովոռոսիյսկ նավահանգիստ - Թեոդոսիա նավահանգիստ, Գելենջիկ նավահանգիստ - Կերչ նավահանգիստ, Տեմրյուկ նավահանգիստ - Կերչ նավահանգիստ, Նովոռոսիյսկ նավահանգիստ - Կերչ նավահանգիստ, Նովոռոսիյսկ նավահանգիստ - Սևաստոպոլ նավահանգիստ ուղղություններով բեռների և ուղևորների փոխադրումներ իրականացնելու նպատակով վարձված ժամանակավոր ներմուծվող ծովային լաստանավեր (ծածկագիր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8901 10 100 9), որոնց մասով տրամադրվել է մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում 3 (երեք) տարով»: |
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2015 թվականի մայիսի 28-ի թիվ 24 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: