ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և անցկացման նպատակով որոշում եմ.
1. Ստեղծել Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել հանձնաժողովին մինչև 2003 թվականի սեպտեմբերի 15-ը մշակել և ներկայացնել Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիր:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սահմանված կարգով քննարկել հանձնաժողովի կողմից մշակված՝ Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը և ապահովել դրա ֆինանսավորումն ու իրականացումը:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2003 թ. ապրիլի 22 Երևան ՆՀ-13-Ն |
Հավելված ՀՀ Նախագահի 2003 թ. ապրիլի 22-ի ՆՀ-13-Ն հրամանագրի |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
Երևանի քաղաքապետ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ
Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ (համաձայնությամբ)։
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Ա. Թումանյան |