Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-162-Ա
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.2003-09.09.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.22/63(653) Հոդ.974
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
14.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը՝ որոշում եմ.

1. Հաստատել ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի անհատական կազմը՝

 

Արթուր ԱՇՈՒՂՅԱՆ

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի բնօգտագործման էկոնոմիկայի և հանքային արդյունաբերության վարչության պետ

   

Գևորգ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի պահպանության բաժնի պետի տեղակալ

   

Հրայր ԵՍԱՅԱՆ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության արդյունաբերության, տրանսպորտի և կապի ծրագրերի բաժնի պետ

   

Սերգեյ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ

   

Մարատ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի դեկան

   

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության ամբիոնի վարիչ

   

Սևակ ԳԱԼՍՏՅԱՆ

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության լեռնային բաժնի պետ

   

Թելման ՏԵՐ-ՕՀԱՆՅԱՆ

«Քար և սիլիկատներ» գիտաարտադրական և նախագծային փակ բաժնետիրական ընկերության քարի մշակման լաբորատորիայի վարիչ

   

Վալերի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

«ԷյՍիՓի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն։

 

2. Հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի գործունեության կանոնակարգը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. հոկտեմբերի 14
Երևան
ՆՀ-162-Ա

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.09.2005, ՆՀ-155-Ա 09.09.2005, ՆՀ-162-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան