Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 38
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական համայնք մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
04.02.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2015 թվականի

թիվ 38

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՏԱԳԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետին համապատասխան, ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 61 որոշմամբ ստեղծված մաքսային օրենսդրության կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) աշխատանքների արդյունքների, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի նախագծի մշակման ընթացքի և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի նախագծի մշակման ընթացքում առաջացած խնդրահարույց հարցերի և տարաձայնությունների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկությունները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Աշխատանքային խմբին` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի նախագծում ներառել հետևյալ միջազգային պայմանագրերի նախագծերով նախատեսված դրույթները՝

«Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրության նախագիծ, որն ուղղված է Մաքսային միության մաքսային տարածքում ապրանքների որոշակի կատեգորիաների վերամշակման հետ կապված խնդիրների կարգավորմանը.

«Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրության նախագիծ, որն ուղղված է Մաքսային միության մաքսային սահմանով էլեկտրահաղորդման գծերով և խողովակաշարային տրասնպորտով ապրանքների տեղափոխման հարցերի կարգավորմանը.

Մաքսային միության մաքսային սահմանով էլեկտրահաղորդման գծերով և խողովակաշարային տրանսպորտով ապրանքների տեղափոխման որոշ հարցերի մասին համաձայնագրի նախագիծ:

Դադարեցնել նշված միջազգային պայմանագրերի նախագծերի ուղղությամբ տարվող աշխատանքները:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից
 

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Ի. Շուվալով

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան