ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2016 թվականի N 268-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական խառը հանձնաժողովի 7-րդ նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի ապրիլի 11-13-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Գագիկ Խաչատրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.
2) Արմեն Գևորգյանինը, Տիգրան Բարսեղյանինը, Արմեն Հարությունյանինը, Հայկ Հարությունյանինը, Նաիրա Նիկողոսյանինը, Արմեն Մելկիկյանինը, Լարիսա Հարությունյանինը, Էդվարդ Ստեփանյանինը և Կարեն Նադոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Վարդուհի Խեչոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. ապրիլի 8 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. ապրիլի 8-ի N 268-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ ապրիլի 11-13-Ը Ավստրիայի Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Խաչատրյան
-ՀՀ ֆինանսների նախարար (հանձնաժողովի համանախագահ)
Ա. Գևորգյան
-ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Տ. Բարսեղյան
-ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Հարությունյան
-ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Հ. Հարությունյան
-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Ն. Նիկողոսյան
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ
Լ. Հարությունյան
-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ
Վ. Խեչոյան
-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների 1-ին բաժնի խորհրդական
Է. Ստեփանյան
-ՀՀ ֆինանսների նախարարի օգնական
Կ. Նադոյան
-ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության սպա
Ա. Մելկիկյան
-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|