Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական համայնք մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
04.02.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2015 թվականի

թիվ 2

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆԴԻԿԱՏԻՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2014 թվականի նոյեմբերի 21–ի թիվ 94 որոշմամբ հաստատված` Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության վերաբերյալ հայեցակարգի իրականացման միջոցառումների ծրագրի 1–ին կետին համապատասխան, որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման ինդիկատիվ ցուցանիշների ցանկը (այսուհետ` ցանկ)։

2. Խնդրել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին ապահովել`

յուրաքանչյուր տարի, մինչև նոյեմբերի 1–ը, ցանկով նախատեսված ինդիկատիվ ցուցանիշների` առաջիկա եռամյա ժամանակահատվածի համար կանխատեսվող արժեքները Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելը.

ցանկով նախատեսված ցուցանիշների վերաբերյալ պաշտոնական վիճակագրական հաշվետվությունների վարման աշխատանքները։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային` իրականացնել գործունեության համակարգում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից` սույն Որոշման 2–րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ներկայացվող տեղեկությունների հիման վրա ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումներ պատրաստելու ժամանակ։

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

Վ. Գաբրիելյան

 

Վ. Մատյուշևսկի

 

Բ. Սագինտաև

 

Ի. Շուվալով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
2015 թվականի փետրվարի 4-ի
թիվ 2 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆԴԻԿԱՏԻՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ

 

1. Գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների միջին տարեկան թվաքանակը (հազ. մարդ)։

 

2. Ցանքատարածությունները բոլոր կատեգորիաների տնտեսություններում (հազ. հա)` ընդամենը,

այդ թվում`

հացահատիկայինների և հացահատիկաոլոռայինների

շաքարի ճակնդեղի

յուղատուների

կարտոֆիլի

բանջարեղենի

բոստանայինների

պտուղների և հատապտուղների

խաղողի

կերային մշակաբույսերի

 

3. Անասունների և թռչունների գլխաքանակը բոլոր կատեգորիաների տնտեսություններում` տարվա սկզբի դրությամբ.

խոշոր եղջերավոր անասուններ (հազ. գլուխ),

այդ թվում` կովեր, խոզեր (հազ. գլուխ), այծեր և ոչխարներ (հազ. գլուխ), թռչուն (մլն գլուխ)

 

4. Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը բոլոր կատեգորիաների տնտեսություններում (ազգային արժույթով` ընթացիկ գներով):

 

5. Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը բոլոր կատեգորիաների տնտեսություններում` ըստ տեսակների.

հացահատիկ (հազ. տոննա)

շաքարի ճակնդեղ (հազ. տոննա)

յուղատու մշակաբույսեր (արևածաղիկ, կանճրակ և այլն) (հազ. տոննա)

կարտոֆիլ (հազ. տոննա)

բանջարեղեն (հազ. տոննա)

բոստանայիններ (հազ. տոննա)

պտուղներ և հատապտուղներ (հազ. տոննա)

խաղող (հազ.տոննա)

կաթ (հազ.տոննա)

ձու (մլն հատ)

անասուններ և թռչուններ սպանդի համար (կենդանի/սպանդային քաշով)` ընդամենը,

այդ թվում`

խոզեր

խոշոր եղջերավոր անասուններ

ոչխարներ և այծեր

թռչուն

 

6. Գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ավելացված արժեքը (ազգային արժույթ)*

 

7. Գյուղատնտեսության ապահովվածությունն արտադրության միջոցներով. գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայան* (հազ. հատ),

այդ թվում`

տրակտորներ*

հացահատիկահավաք կոմբայններ*

կերահավաք կոմբայններ*

հանքային պարարտանյութերի կիրառում (սննդարար նյութերի 100 տոկոսի վերահաշվարկով) գյուղատնտեսական նշանակության հողերի 1 հա–ի համար (կգ)` գյուղատնտեսական կազմակերպություններում

 

8. Գյուղատնտեսական ապրանքների արտահանումը (խմբեր 01 - 24, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3501 - 3505, 4101 - 4103, 4301, 5201 00 - 5203 00 000 0, 5301 և 5302 ծածկագրեր) (մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` դուրսհանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ

 

9. Գյուղատնտեսական ապրանքների արտահանումը` ըստ տեսակների.

հացահատիկ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 - 1008 ծածկագրեր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` դուրսհանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ

կարտոֆիլ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0701 ծածկագիր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` դուրսհանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ

բանջարեղեն (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0702 00 000 - 0709 ծածկագրեր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` դուրսհանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ

խաղող (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0806 ծածկագիր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` դուրսհանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ

պտուղներ և հատապտուղներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0808, 0809, 0810 ծածկագրեր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` դուրսհանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ

շաքար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 և 1702 ծածկագրեր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` դուրսհանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ

բուսական յուղեր (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1507 - 1515 ծածկագրեր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` դուրսհանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ

միս և մսամթերք` մսի վերահաշվարկով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0201 - 0210 ծածկագրեր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` դուրսհանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ

խոզի միս (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0203 ծածկագիր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` դուրսհանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ

տավարի միս (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0201 և 0202 ծածկագրեր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` դուրսհանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ

ոչխարի միս (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0204 ծածկագիր ) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` դուրսհանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ

թռչնի միս (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 ծածկագիր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` դուրսհանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ

կաթ և կաթնամթերք` կաթի վերահաշվարկով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401 - 0406 ծածկագրեր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` դուրսհանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ

ձու և ձվամթերք (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0407 և 0408 ծածկագրեր) (մլն. հատ, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` դուրսհանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ

 

10. Գյուղատնտեսական ապրանքների ներմուծում (խմբեր 01 - 24, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3501 - 3505, 4101 - 4103, 4301, 5201 00 - 5203 00 000 0, 5301 և 5302 ծածկագրեր) (մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` ներսբերում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից

 

11. Գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը` ըստ տեսակների.

հացահատիկ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 – 1008 ծածկագրեր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` ներսբերում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից

կարտոֆիլ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0701 ծածկագիր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` ներսբերում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից

բանջարեղեն (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0702 00 000 - 0709 ծածկագրեր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` ներսբերում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից

խաղող (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0806 ծածկագիր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` դուրսհանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ

պտուղներ և հատապտուղներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0808, 0809, 0810 ծածկագրեր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` դուրսհանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ

շաքար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 և 1702 ծածկագրեր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` ներսբերում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից

բուսական յուղեր (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1507 և 1515 ծածկագրեր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` ներսբերում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից

միս և մսամթերք` մսի վերահաշվարկով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0201 - 0210 ծածկագրեր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` ներսբերում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից

խոզի միս (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0203 ծածկագիր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` ներսբերում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից

տավարի միս (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0201 և 0202 ծածկագրեր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` ներսբերում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից

ոչխարի միս (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0204 ծածկագիր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` ներսբերում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից

թռչնի միս (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 ծածկագիր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` ներսբերում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից

կաթ և կաթնամթերք (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401 և 0406 ծածկագրեր) (հազ. տոննա, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը

այդ թվում` ներսբերում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից

ձու և ձվամթերք (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0407 և 0408 ծածկագրեր) (մլն հատ, մլն ԱՄՆ դոլար)` ընդամենը,

այդ թվում` ներսբերում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից

 

12. Ներդրումներ գյուղատնտեսության հիմնական կապիտալում (ազգային արժույթ)

 

13. Միջին ամսական անվանական հաշվեգրված աշխատավարձը` գյուղատնտեսությունում 1 աշխատողի հաշվարկով (ազգային արժույթ)

 

14. Գյուղատնտեսության աշխատողների միջին ամսական աշխատավարձի հարաբերակցությունը միջին ամսական աշխատավարձի նկատմամբ` ըստ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տնտեսության (տոկոսներով)

 

15. Գյուղատնտեսական արտադրանքի եկամտաբերությունը (սահմանվում է որպես գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի հարաբերակցություն իրացված արտադրանքի ինքնարժեքի նկատմամբ` տոկոսներով).

բուսաբուծական արտադրանքի եկամտաբերություն

անասնաբուծական արտադրանքի եկամտաբերություն

* Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում պաշտոնական վիճակագրական կամ գերատեսչական հաշվետվությունների առկայության դեպքում։