Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-88-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2005-21.11.2019)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.25/32(404) Հոդ.587
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
18.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ՆՀ-1114-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի «Ներքին զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի դրոշի մասին» ՆՀ-1114-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) վերնագրի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի» բառերով.

բ) նախաբանի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի» և «ներքին զորքերի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքեր)» և «ոստիկանության զորքերի» բառերով.

գ) 1-ին և 2-րդ կետերի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքեր» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքեր» բառերով.

դ) հրամանագրով հաստատված կանոնադրության (այսուհետ` կանոնադրություն) վերնագրի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի» բառերով.

ե) կանոնադրության 1-ին կետի «ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի» և «ներքին զորքերի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի» և «ոստիկանության զորքերի» բառերով.

զ) կանոնադրության 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքեր» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքեր» բառերով.

է) հրամանագրով հաստատված նկարագրության (այսուհետ` նկարագրություն) վերնագրի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի» բառերով.

ը) նկարագրության 1-ին պարբերության «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի» բառերով.

թ) նկարագրության 3-րդ պարբերության «ասեղնագործված են» բառերից հետո «ներքին զորքեր» բառերը փոխարինել «ոստիկանության զորքեր» բառերով:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
            Նախագահ            


Ռ. Քոչարյան

 

2005 թ. մայիսի 18
 Երևան
ՆՀ-88-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան