Գլխավոր տեղեկություն
Համար
N 516-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2016 թվականի N 516-Ա

 

ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հունիսի 17-ի N 516-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Աբրահամյան

- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

   

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար

   

Գ. Խաչատրյան

- ՀՀ ֆինանսների նախարար

   

Ա. Մուրադյան

- ՀՀ առողջապահության նախարար

   

Գ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

   

Վ. Գասպարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ

   

Տ. Մարգարյան

- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

   

Ռ. Ջաղինյան

 - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

   

Հովնան եպիսկոպոս Հակոբյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

Ա. Միրզախանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

   

Հ. Չեքիջյան

- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (համաձայնությամբ)

   

Ռ. Մաթևոսյան

- ՀՀ ժողովրդական արտիստ, Ա. Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)

Դ. Ղազարյան

- «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Թ. Պողոսյան

- ՀՀ ժողովրդական արտիստ, Սայաթ-Նովա աշուղական երգի համույթի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)

   

Ռ. Սիրունյան

- «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Հ. Հովհաննիսյան

-Օ. Համբարձումյանի որդին (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան