ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26‑Ի ՆՀ‑108 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-108 հրամանագրի 1-ին կետով հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
ա) կանոնադրության 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5. Հանձնաժողովի հիմնական կազմը, հանձնաժողովում ռոտացիոն կարգով ընդգրկվող մարզպետների և համայնքների ղեկավարների ցուցակը և կանոնադրությունը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:».
բ) կանոնադրության 9-րդ կետը 8-րդ տողից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր տողով`
«- հաստատում է Հանձնաժողովում ռոտացիոն կարգով ընդգրկվող ներկայացուցիչների կազմը.».
գ) կանոնադրությունը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 9.1-րդ կետով`
«9.1. Հանձնաժողովում ռոտացիոն կարգով ընդգրկված մարզպետների և համայնքների ղեկավարների անհատական կազմի ռոտացիան կատարվում է յուրաքանչյուր տարի` Հանձնաժողովի նախագահի սահմանած հերթականությամբ:
Հանձնաժողովի գործող կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող տասնչորս անդամներից երկուսը պետք է լինեն մարզպետներ, մեկական անդամ պետք է ներկայացնի յուրաքանչյուր մարզ, երկուսը` Երևան քաղաքը:»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|