ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով, որոշում եմ.
1993 թվականի մարտի 18-ին, ժամը 11-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նիստ հետևյալ օրակարգով`
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի ապրիլի 17-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման կամ նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ որոշումներ ընդունելու կարգի մասին» որոշման մասին:
(հրամանագիրը խմբ. 17.03.93 ՆՀ-214)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.03.1993, ՆՀ-214 | 17.03.1993, ՆՀ-213 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|