ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2017 թվականի N 171-Ա
ՍՏԵՓԱՆ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` կառավարական հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 24 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. փետրվարի 24-ի N 171-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՍՏԵՓԱՆ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Ամիրյան | -ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Առաքելյան | -ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ |
Ա. Ջանջուղազյան | -ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Ս. Խաչատրյան | -ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Սուքիասյան | -Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Հովհաննիսյան | -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Հովնան եպիսկոպոս Հակոբյան | -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ(համաձայնությամբ) |
Ա. Սուքիասյան | -Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Աղամյան | -«Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Գևորգյան | -«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Ծատուրյան | -«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Անդրանիկյան | -Ս. Անդրանիկյանի դուստրը (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |