Գլխավոր տեղեկություն
Համար
N 288-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 23 մարտի 2017 թվականի N 288-Ա

 

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված ավտոմեքենաների շահագործումը ծրագրի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գալոպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ժամանակավորապես ի պահ հանձնված` 19,900,000.0 դրամ սկզբնական արժեքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատար (սառնարան) ավտոմեքենան (թողարկման տարեթիվը` 2016 թվական, նույնականացման համարը` Z86FXXXESGXGK46766, շարժիչը` դիզելային, շարժիչի համարը` CYF5 GK46766) որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

 2. «Գալոպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ժամանակավորապես ի պահ հանձնված` 23,500,000.0 դրամ սկզբնական արժեքով «ԻՍՈՒԶՈՒ» մակնիշի բեռնատար (սառնարան) ավտոմեքենան (թողարկման տարեթիվը` 2015 թվական, նույնականացման համարը` Z8J2818NBG0000310, շարժիչը` դիզելային, շարժիչի համարը` 4Hk1 183410) որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրերի կնքումը համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ, ինչպես նաև հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` ավտոմեքենաների հաշվառման հետ կապված ծախսերն իրականացնելով պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 24

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան