Գլխավոր տեղեկություն
Համար
N 1569-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2005 թվականի N 1569-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով սահմանված դրույթներով, ինչպես նաև պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության թատրոններին և համերգային պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված անշարժ գույքը (այսուհետև` գույք) համաձայն հավելվածի, հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

(1-ին կետը փոփ. 20.04.17 N 421-Ա)

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

(2-րդ կետը փոփ. 20.04.17 N 421-Ա)

3. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Սյունիքի ու Արարատի մարզպետներին` մեկշաբաթյա ժամկետում` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հողահատկացման հիմքերը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, իսկ հողահատկացման փաստաթղթերը պահպանված չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունել որոշում հողահատկացման հիմքերի վերականգնման մասին և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել գույքի սեփականության իրավունքների պետական գրանցման աշխատանքները.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. սեպտեմբերի 30
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի 
օգոստոսի 11-ի N 1569-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
(վերնագիրը խմբ. 20.04.17 N 421-Ա)

NN ը/կ

Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը

Պետական ոչ առևտրային կազմակերպության գտնվելու վայրը

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնվող
անշարժ գույքի ընդհանուր
մակերեսը
(քառ. մետր)

Պետական ոչ առևտրային կազմակերպությանն
անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող
անշարժ գույքի ընդհանուր
մակերեսը
(քառ. մետր)

Անշարժ գույքի սկզբնական արժեքը
(դրամ)

1.

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

քաղ. Երևան,
Թումանյան փող., 54 և Մաշտոցի պող., 46 շինություն

42295.6

29384.7

590664900

2.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ

11860.9

175825413

3.

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

քաղ. Երևան,
Ռուբինյանց 30

720

720

2889700

4.

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

քաղ. Երևան,
Գրիգոր Լուսավորչի 6

10835.1

10835.1

247177800

5.

Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն

քաղ. Երևան,
Աբովյան 7

5735.7

5735.7

113629007

6.

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

քաղ. Երևան,
Վ. Սարգսյան 7

8106.25

8106.25

201720000

7.

Գյումրու
Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն

քաղ. Գյումրի,
Սայաթ-Նովայի 4/20

7202.3

7202.3

158658.8

8.

Վանաձորի
Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն

քաղ. Վանաձոր,
Թատերական 3ա

3072.9

3072.9

34560500

9.

Գորիսի
Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն

քաղ. Գորիս,
Կոմիտասի 28

2682.4

2682.4

31500000

10.

Արտաշատի
Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն

քաղ. Արտաշատ,
Օգոստոսի 23-ի փող.

3447.38

3447.38

31461

11.

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ

քաղ. Երևան,
Տերյան 3ա

507.8

507.8

25157000

12.

Հայաստանի երգի պետական թատրոն

քաղ. Երևան,
Խանջյան 13ա

3415.5

3415.5

27000

13.

Կամերային երաժշտության ազգային կենտրոն

քաղ. Երևան,
Իսահակյան 1

2577.8

2577.8

40099000

(հավելվածը փոփ. 10.08.06 N 1119-Ա, խմբ. 20.04.17 N 421-Ա)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.04.2017, N 421-Ա 22.04.2017, N 1569-Ա
10.08.2006, N 1119-Ա 18.08.2006, N 1569-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան