Գլխավոր տեղեկություն
Համար
N 623-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2019-01.07.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.16/38(1313) Հոդ.620
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2017 թվականի N 623-Ն

 

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 316-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ հորիզոնական մոնիթորինգի համակարգից օգտվելու հնարավորություն ունեցող կազմակերպությունների գործունեության ոլորտներն են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված` Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝ հետևյալ ծածկագրերին դասվող գործունեության տեսակները՝

 

NN
ը/կ

Ծածկագիրը

Գործունեության տեսակը

1.

07

Մետաղական հանքաքարի արդյունահանում

2.

11.01

Ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնում

3.

12.00.2

Ծխախոտային արտադրատեսակների արտադրություն

4.

35.1

Էլեկտրաէներգիայի արտադրություն, հաղորդում և բաշխում

5.

35.23

Գազամատակարարման համակարգի միջոցով բաշխվող գազի վաճառք

6.

36

Ջրի հավաքում, մշակում և բաշխում

7.

61

Հեռահաղորդակցության ծառայություններ

8.

62

Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 12

Երևան