ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2017 թվականի N 600-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված հավելվածի 122-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ու «Հայաստանի Հանրապետության ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրման, վերագնահատման և ռացիոնալ կառավարման վերաբերյալ» ծրագրի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ու «Հայաստանի Հանրապետության ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրման, վերագնահատման և ռացիոնալ կառավարման վերաբերյալ» ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 20 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. հունիսի 20-ի N 600-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Է. Գրիգորյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար) |
Վ. Նարիմանյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Վ. Դավթյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ |
Ա. Խաչատրյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի տեղակալ |
Գ. Մանուչարյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ |
Ա. Բաղդասարյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ |
Հ. Եսայան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության, բնապահպանության և ջրային տնտեսության ոլորտներում բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ |
Ա. Սողոմոնյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ |
Ա. Եգանյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ |
Դ. Ստեփանյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ |
Ս. Սահակյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության առաջին կարգի ագրոքիմիկոս |
Վ. Խոնդկարյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դոցենտ, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|