Գլխավոր տեղեկություն
Համար
N 642-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2017 թվականի N 642-Ա

 

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ, ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության Ժողովրդավարության, լավ կառավարման և կայունության պլատֆորմի Միգրացիայի և ապաստանի հարցերով աշխատանքային խմբի Վերադարձի, հետընդունման և վերաինտեգրման նիստը 2017 թվականի հունիսի 21-22-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացման համար պաշտոնական ճաշի, տրանսպորտային միջոցների և հանդիպման հետ կապված այլ ծախսերը` 577.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 26

Երևան