«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60317312
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
14 հուլիսի 2017 թ. |
թիվ 11-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՏՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 02-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների մասին» Ձև 1-ՏՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների մասին» Ձև 1-ՏՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հունվարի 27-ի ««Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների մասին» Ձև 1-ՏՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 36-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 02-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ`
Ս. Մնացականյան
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017թ. հուլիսի 14-ի թիվ 11-Ն որոշման |
ՁԵՎ 1-ՏՏ
(ամսական)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
20 թ. __________________
(ամիս)
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016թ. հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման: | |||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը | |||||||||||
Ներկայացնում է__________________________________________________________ (անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը) Գտնվելու վայրը _____________________________________________________ I__I__I__I__I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)Մարզը __________________________________________________________________ I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը / Վարչական շրջանը _____________________________________________ I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________ __________________________________________________________________ I__I__I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
հազար դրամ ( մեկ տասնորդական նիշով),առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի |
Ցուցանիշը |
Տողի համարը |
Ծավալը |
Արտահանում |
Ներմուծում | |
Ա |
Բ |
1 |
2 |
3 | |
Ընդամենը, (115, 120, տողերի գումարը) |
110 |
||||
այդ թվում` |
|||||
Ծրագրային ապահովման մշակման, խորհրդատվությունների և հարակից գործունեություն համակարգչային տեխնիկայի բնագավառում,ընդամենը ( 115.1-115.5 տողերի գումարը) |
115 |
||||
այդ թվում` ծրագրային ապահովման մշակման |
115.1 |
||||
խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում |
115.2 |
||||
համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն |
115.3 |
||||
ծրագրային ապահովման մշակման լիցենզիոն վճարները` ոչ վերարտադրության և տարածման նպատակով |
115.4 |
||||
այլ |
115.5 |
||||
Տեղեկատվական ծառայությունների մատուցման, ընդամենը ( 120.1, 120.2 տողերի գումարը) |
120 |
||||
այդ թվում`տվյալների մշակման, ցանցում տեղեկատվության տեղաբաշխման և հարակից գործունեության, վեբ-պորտալների հետ կապված գործողությունների, ընդամենը ( 120.1.1- 120.1.2 տողերի գումարը) |
120.1 |
||||
այդ թվում` տվյալների մշակման, ցանցումտեղեկատվության տեղաբաշխման |
120.1.1 |
||||
վեբ-պորտալների հետ կապված գործողությունների |
120.1.2 |
||||
տեղեկատվության մատակարարմանայլ գործունեության, ընդամենը (120.2.1, 120.2.2 տողերի գումարը) |
120.2 |
||||
այդ թվում ` նորությունների գործակալությունների |
120.2.1 |
||||
այլ |
120.2.2 |
||||
Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում, ընդամենը |
125 |
||||
Գրառված կրիչների բազմացում, ընդամենը |
130 |
||||
Ընդամենը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերվող այլ ծառայություններ |
135 |
||||
որից` (նշել ծառայության տեսակը) |
135.1 |
||||
135.2 |
|||||
135.3 |
|||||
Աշխատողների միջին ամսական թվաքանակը (մարդ) (տասնորդական ճշտությամբ) |
140 |
Ղեկավար |
_____________________________ (Ազգանուն, անուն) |
________________________ (Ստորագրություն) | |
|
| ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
_____________________________ (Ազգանուն, անուն) |
________________________ (Ստորագրություն) | |
« _ _ » ______ ____20___թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017թ. հուլիսի 14-ի թիվ 11-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՏՏ (ամսական) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների մասին» Ձև 1-ՏՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
5. Տեղեկատվական տեխնոլոգիաների գործունեության արդյունքը բնութագրող ծավալն արժեքային արտահայտությամբ, ընթացիկ գներով, իրենից ներկայացնում է ապրանքներ և ծառայություններ, որոնք արտադրվել ու օգտագործվել են նույն ժամանակահատվածում ստորև ներկայացված մեկ կամ մի քանի եղանակներով.
1) |
իրացում, |
2) |
սեփական կարիքների համար օգտագործում, |
3) |
բնաիրային եղանակով փոխանակում, կամ աշխատավարձի դիմաց վճարում, |
4) |
պատրաստի արտադրանքի և անավարտ պաշարների փոփոխություն: Ընդ որում` անավարտ արտադրության ծավալները որոշվում են հաշվապահական հաշվառման քաղաքականության համաձայն անավարտության աստիճանի գնահատման հիման վրա, |
5) |
անհատույց փոխանցում և այլն: |
6. Հաշվետվությունը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների բնագավառի հետևյալ հիմնական տեսակները` համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի ըստ «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ՏԳՏԴ) (հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ., թիվ 874-Ն հրամանով, գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` 24.10.2013թ. (պետ. գրանցման թիվ` 10313406) և հրապարակված Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի 04.11.2013թ. թիվ 30(474).1 տեղեկագրում):
1) Ծրագրային ապահովման մշակման, խորհրդատվությունների և հարակից գործունեություն համակարգչային տեխնիկայի բնագավառում |
(ծածկագիր) 62 | |
ա. ծրագրային ապահովման մշակման |
(ծածկագիր) 62.01.0 | |
բ. խորհրդատվական գործունեություն, համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում |
(ծածկագիր) 62.02.0 | |
գ. համակարգչային համակարգերի կառավարման գործունեության |
(ծածկագիր) 62.09.0 | |
2) Տեղեկատվական ծառայությունների մատուցման |
(ծածկագիր) 63 | |
տվյալների մշակման, ցանցում տեղեկատվության տեղաբաշխման և հարակից գործունեության, վեբ-պորտալների հետ կապված գործողությունների |
(ծածկագիր) 63.1 | |
ա. |
տվյալների մշակման, ցանցում տեղեկատվության տեղաբաշխման |
(ծածկագիր) 63.11.0 |
բ. |
վեբ-պորտալների հետ կապված գործողությունների |
(ծածկագիր) 63.12.0 |
3) |
տեղեկատվության մատակարարման այլ գործունեության |
(ծածկագիր) 63.9 |
ա. |
նորությունների գործակալությունների |
(ծածկագիր) 63.91.0 |
բ. |
տեղեկատվության մատակարարման այլ գործունեության |
(ծածկագիր) 63.99.0 |
4) |
Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգման |
(ծածկագիր) 95.11.0 |
5) |
Գրառված կրիչների բազմացման |
(ծածկագիր) 18.20.0 |
7. Արտահանում (սյունակ 2). ապրանքը և ծառայությունը համարվում է արտահանված, երբ այն վաճառված է (մատուցված է, անկախ մատուցման վայրից) ՀՀ ոչ ռեզիդենտներին ՀՀ ռեզիդենտների կողմից և հաշվառվում է առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի: Արտահանման ցուցանիշը կարող է ներառել նաև հաշվետու ամսին նախորդող ժամանակաշրջաններում արտադրված ապրանքների ու ծառայությունների ծավալը:
8. Ներմուծում (սյունակ 3). ապրանքը և ծառայությունը համարվում է ներմուծված, երբ այն վաճառված է (մատուցված է, անկախ մատուցման վայրից) ՀՀ ռեզիդենտներին ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից և հաշվառվում է առանց ավելացված արժեքի և անուղղակի հարկերի:
9. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է համարվում ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, ցանկացած կազմակերպությունը (ընկերությունը), որի մշտական գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց համար բնակության վայրը) կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձանց արտասահմանում` երկարատև ժամանակով գտնվող (մեկ տարուց ավել կամ երկարաժամկետ տնտեսական գործունեություն իրականացնող) մասնաճյուղերը և ներկայացուցչությունները դիտվում են որպես ոչ ռեզիդենտներ (ըստ ազգային հաշիվների համակարգի և վճարային հաշվեկշռի մեթոդաբանության): Նույն սկզբունքով, ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները (մեկ տարուց ավել կամ երկարաժամկետ տնտեսական գործունեություն իրականացնող), որոնք գտնվում են Հայաստանում, դիտվում են որպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներ:
III ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Ծավալը (սյունակ 1) ցուցանիշի հաշվառումն իրականացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա, առանց ավելացված արժեքի ու այլ անուղղակի հարկերի` հաշվեգրման սկզբունքով:
11. Տող 110-ը ներառում է հաշվետվության 115 և 120 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը:
12. Տող 115-ը ներառում է ծրագրային ապահովման մշակումը, խորհրդատվությունները և հարակից գործունեությունը համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում:
1) Տող 115.1-ը` ծրագրային ապահովման մշակումը, ներառում է ծրագրային ապահովման ստեղծումը, փոփոխությունների կատարումը, փորձարկումը և աջակցումը: Ներառվում է նաև պատվիրատուների համար կիրառական ծրագրերի ստեղծումը: Այն ներառում է համակարգերի ծրագրային ապահովման, կիրառական ծրագրերի, տվյալների հիմնապահեստների, վեբ-կայքերի կառուցվածքի ու բովանդակության մշակումը և/կամ մշակման և գործարկման համար անհրաժեշտ մեքենայական հրամանների ստեղծումը, ինչպես նաև ծրագրային ապահովման սարքաբերումը` որոշակի գործառույթների իրականացման համար մշակված կիրառական ծրագրերի վերափոխումը և հարմարեցում պատվիրատուների տեղեկատվական համակարգի միջավայրին:
ա. Ծրագրերի ապահովման մշակման ծառայությունները չեն ներառում օպերացիոն համակարգերի, աշխատանքային և այլ կիրառական ծրագրերի հրատարակությունը, ինչպես նաև առանձնահատուկ շուկայի համար սպառողի պահանջներին չհարմարեցված ծրագրային ապահովման փոփոխումը և հարմարեցումը:
2) Տող 115.2-ը` խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, ներառում է համակարգչային տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման և կապի տեխնոլոգիաների ինտեգրված համակարգչային համակարգերի մշակումը և նախագծումը: Այստեղ ներառվում են նաև օգտվողների ուսուցման հետ կապված ծառայությունները:
ա. Համակարգչային տեխնոլոգիաների բնագավառի խորհրդատվական ծառայությունները չեն ներառում համակարգչային տեխնիկական միջոցների կամ ծրագրային ապահովման առևտուրը, համակարգիչների տեղադրումը, ինչպես նաև սպառողի պահանջներին համապատասխան անհատական համակարգիչների հավաքումը:
3) Տող 115.3-ը` hամակարգչային համակարգերի կառավարման գործունեությունը, ներառում է ներցանցային կառավարումը և պատվիրատուների համար համակարգչային համակարգերի ստեղծումը և/կամ տվյալների մշակման տեխնիկական միջոցների սպասարկումը և աջակցման այլ ծառայությունները:
4) Տող 115.4-ը` ծրագրային ապահովման մշակման լիցենզիոն վճարները ոչ վերարտադրության և տարածման նպատակով, ներառում է հեղինակային իրավունքով պաշտպանված ծրագրային ապահովման լիցենզիոն վճարները:
5) Տող 115.5-ը` այլ ծառայությունները, ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեությունը, այն է` խափանման դեպքում ծրագրային ապահովման վերականգնումը, սպառողի պահանջներին համապատասխան անհատական համակարգիչների հավաքումը:
ա. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեությունը չի ներառում համակարգիչների տեղադրումը, համակարգչային ծրագրավորման գործունեությունը, տվյալների մշակումը, տեղեկատվության տեղաբաշխման ծառայությունները:
13. Տող 120-ը` տեղեկատվական ծառայությունների մատուցումը, ներառում է ցանցում որոնման պորտալների (web search portals), կայքերի տեղաբաշխման (web hosting), տվյալների մշակման հետ կապված գործունեությունը, ինչպես նաև հիմնականում տեղեկատվության մատակարարմանն առնչվող այլ գործունեությունը:
1) Տող 120.1-ը` տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխման և հարակից գործունեության, վեբ պորտալների հետ կապված գործողությունների, ներառում է ցանցում կայքերի տեղաբաշխման ենթակառուցվածքների ապահովումը, տվյալների մշակման և հարակից ծառայությունները, ինչպես նաև ինտերնետում որոնման համակարգերի և այլ պորտալների (ինտեգրված տեղեկատվության տրամադրման համար նախատեսված վեբ-կայքերի) մշակումը և տեղադրումը:
2) Տող 120.1.1-ը` ներառում է կայքերի տեղաբաշխման հետ կապված մասնագիտացված ծառայությունները (hosting service)` ինտերնետ ցանցում կայքերի տեղաբաշխում (Web hosting), տվյալների հոսընթաց փոխանցում (չբաժանված ըստ փաթեթների) կամ կիրառական ծրագրերի տեղաբաշխում, ծրագրային և ապարատային ռեսուրսների գործարկում, ընդհանուր ժամանակի տարանջատման ռեժիմում գործող կենտրոնական (համընդհանուր) համակարգչի միջոցով օգտվողների սպասարկում:
3) Տող 120.1.2-ը` վեբ-պորտալների հետ կապված գործողությունները, ներառում է գործողությունները կապված վեբ-կայքերի հետ` որոշակի ձևաչափով ինտերնետում տեղադրված տվյալների ծավալուն հիմնապահեստների ձևավորման և սպասարկման համար որոնման համակարգերի կիրառումը` հասցեներով կամ բովանդակությամբ հեշտ և հասանելի որոնում կազմակերպելու նպատակով: Այն ներառում է նաև գործողություններ կապված այլ վեբ-կայքերի հետ, որոնք գործում են որպես ինտերնետի պորտալ, ինչպես օրինակ, պարբերաբար թարմացվող տեղեկատվություն ապահովող լրատվական կայքերը:
ա. Վեբ-պորտալների հետ կապված գործողությունները չեն ներառում գրքերի, ամսագրերի, թերթերի և այլնի հրատարակությունը ինտերնետի միջոցով, ռադիոհեռարձակումը ինտերնետի միջոցով:
4) Տող 120.2-ը` տեղեկատվության մատակարարման այլ գործունեությունը, ներառում է նորությունների գործակալությունների և տեղեկատվության մատակարարման այլ գործունեությունը:
ա. Տեղեկատվության մատակարարման այլ գործունեությունը չի ներառում գրադարանների և արխիվների գործունեությունը:
5) Տող 120.2.1-ը` նորությունների գործակալությունների գործունեությունը, ներառում է նորությունների, նկարների և այլ լրատվության տրամադրմամբ զբաղվող նորությունների սինդիկատների և նորությունների գործակալությունների գործունեությունը:
6) Տող 120.2.2-ը` ներառում է տեղեկատվության մատակարարման այլ գործունեությունը, չներառված ուրիշ խմբավորումներում, այն է հաշվողական սարքավորանքի հիման վրա հեռախոսային տեղեկատվական ծառայությունները, վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով տեղեկատվության որոնման ծառայությունները և այլն:
ա. Տեղեկատվության մատակարարման այլ գործունեությունը չի ներառում հեռախոսային սպասարկման կենտրոնների գործունեությունը:
14. Տող 125-ը` համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում, ներառում է անհատական համակարգիչների ու նոութբուքերի նորոգումը և սպասարկումը, մագնիսական սկավառակատարերի, ֆլեշերի և հիշողության այլ սարքվածքների, օպտիկական սկավառակատարերի, տպիչների, մոնիտորների, ստեղնաշարերի, մկնիկների, համակարգչային մանիպուլյատորների, համակարգչային ներքին և արտաքին մոդեմների նորոգումը, համակարգչային պրոյեկտորների, համակարգչային սերվերների, շարժական համակարգիչների նորոգումը և սպասարկումը և այլն:
15. Տող 130-ը` գրառված կրիչների բազմացումը, ներառում է ծրագրային ապահովման և տվյալների հիմնապահեստների բնօրինակների վերագրառումը սկավառակների և մագնիսական ժապավենների վրա:
16. Տող 135-ը` ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերվող այլ ծառայությունները: Սա այն դեպքում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը բացի իր հիմնական գործունեության տեսակից ծառայություններ է մատուցում նաև այլ բնագավառներում:
1) Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերվող այլ ծառայությունների հաշվառումն իրականացվում է այն ժամանակաշրջանի համար, որի ընթացքում մատուցվել են ծառայությունները, անկախ վճարումից` հաշվեգրման սկզբունքով և ներառում են.
ա. կապի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մանրածախ և մեծածախ առևտրի, կացության և հանրային սննդի կազմակերպման, մշակույթի, զվարճությունների, հանգստի, կրթության, առողջապահության, ֆինանսական, ապահովագրական գործունեության, անշարժ գույքի, վարձույթի և լիզինգի, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության, անձնական օգտագործման, կենցաղային արտադրատեսակների նորոգման և այլ սպասարկման ծառայությունները, որոնք առանձնացված պետք է արտացոլվեն 135.1-135.3 տողերում:
17. Տող 140-ի «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» ցուցանիշը (տասնորդական ճշտությամբ) հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելու միջոցով:
1) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
2) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով:
18. Սույն հրահանգի իմաստով «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» ցուցանիշը հաշվարկելիս, վերջինիս մեջ պետք է ներառել աշխատանքային, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողներին և անհատ ձեռնարկատերերին: Աշխատողը, ով ներառված է աշխատողների թվաքանակում և միաժամանակ կնքել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրեր նույն գործատուի հետ, աշխատողների թվաքանակում հաշվառվում է մեկ անգամ: