Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-292-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.09/63(729) Հոդ.1337
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
30.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԻՆԴ ԱՂԲԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՐՔԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ TF 095221 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2009 թվականի նոյեմբերի 3-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Երևան քաղաքի պինդ աղբի կառավարման նպատակով պետական մասնավոր համագործակցության կառույցի համար գործարքի խորհրդատվական աջակցության TF 095221 դրամաշնորհի համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
 Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 30

  Երևան

 ՆՀ-292-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան