Գլխավոր տեղեկություն
Համար
N 461-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.11.15/31(600) Հոդ.361
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.11.2017
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 նոյեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60017433

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

1 նոյեմբերի 2017 թ.

ք. Երևան

N 461-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 29-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (արտադրող-արտահանող) պայմանագրի և էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 48-Ն որոշման 1-ին կետի`

1) «ա» ենթակետով հաստատված N 1 հավելվածի` էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (արտադրող-արտահանող) պայմանագրի օրինակելի ձևի 7.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.2 Պայմանագրի 6.2 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Վաճառողն իրավունք ունի Գնորդից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Գնորդի կատարած վճարումներից Վաճառողն առաջնահերթ մարում է առաքված էլեկտրաէներգիայի արժեքը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:».

2) «բ» ենթակետով հաստատված N 2 հավելվածի` էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագրի օրինակելի ձևի 7.2 կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տույժ հաշվարկելու դեպքում Գնորդի կատարած վճարումներից Վաճառողն առաջնահերթ մարում է առաքված էլեկտրաէներգիայի արժեքը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:»:

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի մայիսի 25-ի «Հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման (արտահանող-հաշվարկային կենտրոն) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 60-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման (արտահանող-հաշվարկային կենտրոն) պայմանագրի օրինակելի ձևի 5.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.2 Սույն պայմանագրի 4.3 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Պատվիրատուի կատարած վճարումներից Կատարողն առաջնահերթ մարում է մատուցված ծառայությունների արժեքը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:»:

3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի մայիսի 31-ի «Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (արտահանող-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 66-Ն որոշմամբ հաստատված հավելվածի` էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (արտահանող-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևի 7.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.2 Սույն պայմանագրի 6.2 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Պատվիրատուի կատարած վճարումներից Կատարողն առաջնահերթ մարում է մատուցված ծառայությունների արժեքը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:»:

4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 28-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման (արտահանող-համակարգի օպերատոր) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 89-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման (արտահանող-համակարգի օպերատոր) պայմանագրի օրինակելի ձևի 5.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.2 Սույն պայմանագրի 4.3 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Պատվիրատուի կատարած վճարումներից Կատարողն առաջնահերթ մարում է մատուցված ծառայությունների արժեքը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:»:

5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 29-ի N 48-Ն, 2005 թվականի մայիսի 25-ի N 60-Ն, 2005 թվականի մայիսի 31-ի N 66-Ն և 2005 թվականի հունիսի 28-ի N 89-Ն որոշումներով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան կնքված պայմանագրերի կողմերին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կնքված պայմանագրերը համապատասխանեցնել սույն որոշմամբ կատարված փոփոխություններին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան