Գլխավոր տեղեկություն
Համար
N 1330-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.11.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2017 թվականի N 1330-Ա

 

ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻՆ, ՔՐԻՍՏԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԳԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանին 2017 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 2-ը, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ Քրիստինե Պողոսյանին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետ Գագիկ Աղաջանյանին 2017 թվականի նոյեմբերի 28-30-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ «Եվրոպայում զբոսաշրջության տնտեսական ազդեցության գնահատում. Զբոսաշրջության սատելիտային հաշիվ (TSA)» խորագրով սեմինար-քննարկմանը և «Արևելքի և արևմուտքի խաչմերուկում հայ-բելգիական նոր հնարավորություններ» խորագրով գործարար ֆորումին մասնակցելու նպատակով:

2. Մեխակ Ապրեսյանի՝ 2017 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 1-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված օրապահիկը և ճանապարհածախսը, նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 2-ը՝ գիշերավարձը, Քրիստինե Պողոսյանի՝ 2017 թվականի նոյեմբերի 28-30-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված օրապահիկը և ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ՝

1) Մեխակ Ապրեսյանի, Քրիստինե Պողոսյանի և Գագիկ Աղաջանյանի 2017 թվականի նոյեմբերի 28-29-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին.

2) Գագիկ Աղաջանյանինը՝ 2017 թվականի նոյեմբերի 28-30-ը օրապահիկը և ճանապարհածախսը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մեխակ Ապրեսյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. նոյեմբերի 17
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան