Գլխավոր տեղեկություն
Համար
N 1466-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2017 թվականի N 1466-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. դեկտեմբերի 13
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

դեկտեմբերի 13-ի N 1466
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ս. Կարայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար 
  (աշխատանքային խմբի ղեկավար)

 

Գ. Գրիգորյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

 

Հ. Ազիզյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

   

Հ. Ա. Հարությունյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

 

Ռ. Մակարյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

Ա. Ղևոնդյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար

 

Ա. Եգանյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ

 

Ս. Փայասլյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ

 

Վ. Ամիրյան

- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար (համաձայնությամբ)

 

Ա. Այվազյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ (աշխատանքային խմբի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան