Գլխավոր տեղեկություն
Համար
N 258-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2018 թվականի N 258-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` զբոսաշրջության խթանման, դրա գրավչության բարձրացմանն ուղղված գաղափարների և առաջարկությունների մշակման նպատակով`

1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` զբոսաշրջության խթանման, դրա գրավչության բարձրացմանն ուղղված գաղափարների և առաջարկությունների մշակման նպատակով իրականացնել քննարկումներ ոլորտի տնտեսվարող սուբյեկտների և շահագրգիռ կազմակերպությունների հետ և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 
2018 թ. մարտի 15
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 15-ի N 258
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Խաչատուրյան

- «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (աշխատանքային խմբի ղեկավար) (համաձայնությամբ)

   

Տ. Խաչատրյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ

   

Դ. Անանյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   

Վ. Միրումյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

   

Է. Գյուլազյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

   

Զ. Զեյթունցյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ

   

Ա. Ա. Ավակյան

- Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Ակոպովա

- «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի զբոսաշրջության ոլորտի բարեփոխումների խմբի ղեկավար (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան