Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-198-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.09.07/44(918) Հոդ.990
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
27.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2012 թվականի մայիսի 22-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության միջև սահմանային անվտանգության ոլորտում օժանդակության և զանգվածային ոչնչացման զենքերի տարածման կանխարգելման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ իրականացման համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 27

Երևան

ՆՀ-198-Ն