Գլխավոր տեղեկություն
Համար
N 317-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2018-16.05.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2018 թվականի N 317-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով (1.5365 հեկտար), հետ վերցնել և սեփականության իրավունքով, անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին և հանձնարարել պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարին և անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել օրենքով սահմանված մնացած երաշխիքների տրամադրումը Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր դիմումի հիման վրա։

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով տրամադրվող գույքը սեփականատիրոջ կողմից տնօրինվելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն կնքվելու է կամավոր գույքային սերվիտուտի պայմանագիր։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. մարտի 30

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.05.2018, N 555-Ա 16.05.2018, N 317-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան