ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2018 թվականի N 325-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԵՎ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի գարնանային հանդիպումներին մասնակցելու նպատակով 2018 թվականի ապրիլի 19-22-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն), ինչպես նաև մի շարք պետական պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով 2018 թվականի ապրիլի 23-26-ը Կանադա (Տորոնտո, Օտտավա, Մոնրեալ) գործուղել պատվիրակություններ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Վաչե Գաբրիելյանի և Ռաֆայել Ավետիսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) և Կանադա (Տորոնտո, Օտտավա, Մոնրեալ) գործուղումների հետ կապված ծախսերը, ինչպես նաև Արմեն Հայրապետյանի և Լարիսա Հարությունյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2018 թ. ապրիլի 3-ի N 325 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-22-Ը ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Գաբրիելյան | - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական
ինտեգրման և բարեփոխումների նախարար |
Ա. Հայրապետյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Ռ. Ավետիսյան | - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական |
Լ. Հարությունյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգման բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2018 թ. ապրիլի 3-ի N 325 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-26-Ը ԿԱՆԱԴԱ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Գաբրիելյան | - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար |
Ռ. Ավետիսյան | - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|