Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 21
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-01.01.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
01.03.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2016 թվականի

թիվ 21

քաղ. Մոսկվա

 

5 000 ԿՎՏ-ԻՑ ԱՎԵԼԻ, ԲԱՅՑ 50 000 ԿՎՏ-ԻՑ ՈՉ ԱՎԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԳԱԶԱՏՈՒՐԲԻՆՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ՝ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Երկարաձգել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 86 որոշմամբ սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի՝ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) գործողության ժամկետը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8411 99 001 9 ծածկագրով դասակարգվող 5 000 կՎտ-ից ավելի, բայց 50 000 կՎտ-ից ոչ ավելի հզորությամբ գազատուրբինների մասերի առնչությամբ՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամկետով։

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) 21Դ ծանոթագրության մեջ «մինչև 01.09.2016-ը ներառյալ» բառերը փոխարինել «մինչև 31.12.2021-ը ներառյալ» բառերով։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան