ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. նոյեմբերի 28 Երևան ՆՀ-593-Ա |