ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2017 թվականի |
թիվ 2 |
քաղ. Աստանա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ (ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ) ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ՝ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍՈՎ 2018-2020 ԹԹ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ») ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտային համակարգված (համաձայնեցված) քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 19 որոշման 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտային համակարգված (համաձայնեցված) քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված՝ օդային տրանսպորտի մասով 2018-2020 թթ. միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզ») (այսուհետ՝ միջոցառումների ծրագիր):
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ապահովել միջոցառումների ծրագրի ժամանակին կատարումը:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ապահովել Եվրասիական տնտեսական անդամ պետությունների կողմից միջոցառումների ծրագրի կատարման մոնիթորինգի անցկացումը և տեղեկացնել դրա արդյունքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդին 2021 թվականի առաջին կիսամյակում:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|