Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-568-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.30/59(1072) Հոդ.974
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
29.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ-ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 2014 թվականի հուլիսի 28-ին և 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված «Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագիր-երկրորդ փուլ» ֆինանսավորման համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


 2014 թ.  հոկտեմբերի 29
Երևան 
ՆՀ-568-Ն