ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2018 թվականի ք. Երևան |
թիվ 64-Ա |
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 30-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության, մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին» թիվ 43-Ա որոշմամբ և հիմք ընդունելով 18.07.2018 թ-ի թիվ ՆԽ-1758-2018, 29.06.2018 թ-ի թիվ 01/23/7748-18, 18.07.2018 թ-ի թիվ 01/2.1/4602-18, 14.07.2018 թ-ի թիվ 22 գրությունները և 16.07.2018 թ-ի համաձայնությունը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Ձևավորել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողով՝ հետևյալ կազմով.
1. Համլետ Գասպարյան
2. Հովհաննես Հովհաննիսյան
3. Նազենի Ղարիբյան
4. Սաթիկ Սեյրանյան
5. Լևոն Բարսեղյան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Գ. Բունիաթյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.12.2020, թիվ 156-Ա | 30.12.2020, թիվ 64-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|