Գլխավոր տեղեկություն
Համար
N 823-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2018 թվականի N 823-Ա

 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԲԿԵՆ ՇԱՀԱԶԻԶՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ՄԱԴՈՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանին (ծնվ.՝ 1995 թվականի ապրիլի 8-ին, բնակության վայրը՝ քաղ. Երևան, Ե. Քոչարի փող., շենք 27, բն. 14, Կենտրոնի ԶԿ, նավամոդելի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների կրկնակի չեմպիոն) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տալ տարկետում` մինչև 2021 թվականի ամառային զորակոչը:

2. Դավիթ Վարդանի Մադոյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 15-ին, հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Վ. Համբարձումյան փող., տուն 8, Արմավիրի ԶԿ, բազկամարտի 2017 թվականի երիտասարդների Եվրոպայի և աշխարհի առաջնությունների չեմպիոն) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տալ տարկետում` մինչև 2022 թվականի ամառային զորակոչը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հուլիսի 30

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան