Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-2-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.01.20/4(1279) Հոդ.31
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
14.01.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ Ի ՇԱՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶՈՐՔԵՐԻ (ՈՒԺԵՐԻ) ՄԻԱՑՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.

1. Հաստատել 2016 թվականի օգոստոսի 16-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջև՝ ի շահ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման, ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակը հայտնաբերելու և գնահատելու ոլորտում փոխգործակցության մասին» համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հունվարի 14

Երևան

ՆՀ-2-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան