Գլխավոր տեղեկություն
Համար
N 1127-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

24 օգոստոսի 2018 թվականի N 1127-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-360-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. օգոստոսի 24

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
օգոստոսի 24-ի N 1127-Ա
որոշման

 

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական
ապահովման
աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2019 թվականի փետրվարի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ հողային օրենսգրքի
6.1-րդ հոդվածի
3-րդ մաս

2.

«Հողագրունտի հանույթի կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

2018 թվականի նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ հողային օրենսգրքի
36-րդ հոդվածի
5.2-րդ մաս

3.

«Օգտակար հանածոյի հանույթի նպատակով տարբեր նշանակության հողերի մեկանգամյա օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

2020 թվականի դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ հողային օրենսգրքի
36-րդ հոդվածի
5.3-րդ մաս

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան