Գլխավոր տեղեկություն
Համար
N 965-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.09.12/69(1427) Հոդ.956
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2018 թվականի N 965-Ն

 

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետով և 2017 թվականի պետական բյուջեի միջոցներով հուշարձանների վերականգնման աշխատանքների շարունակական կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը՝

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման N 5 հավելվածի 12-րդ աղյուսակում 08 բաժնի 02 խմբի 07 դասի «04. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակում պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի Սբ Աստվածածին եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի (Քոբայր ե/գ կայարանի) Քոբայրավանքի սեղանատան, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքային համայնքի Սանահինի վանքի Սբ Ամենափրկիչ եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գոշ համայնքի Գոշավանքի Սբ Աստվածածին եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման նպատակով 2017 թվականի հուլիսի 20-ին կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N «ՀՀՄՆ-ԲԸԱՇՁԲ-17/38-1», նշված հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման N «ՀՀՄՆ-ՊԸԾՁԲ-17/41» և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել փոփոխություններ` դրանցով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

2. Պայմանագրում կատարված փոփոխության պայմանները կողմերի միջև տարածել 2018 թվականի հունիսի 27-ից փաստացի ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. սեպտեմբերի 5

Երևան