Գլխավոր տեղեկություն
Համար
N 247-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.10.2018
Ստորագրող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2018 թվականի N 247-Ա

 

«ՄԱՐՏԻՐՈՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿԵՆԴԱՆԻ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ «ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Մարտիրոս» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, Վայոց ձորի մարզ, քաղ. Վայք, Ջերմուկի խճուղի, տուն 3, ՀՎՀՀ-ն` 09103503) իրականացվող` 162,972 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժեքով «Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Մարտիրոս» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ավտոմեքենան («UAZ Pickup» մակնիշի, 2018 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ XTT236320J1020345, 685,545.76 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

3. «Մարտիրոս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
աՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

 

2018 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

 

Հավելված
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.
հոկտեմբերի 15-ի N 247-Ա որոշման

 

«Գ ո ր ծ ը ն կ ե ր ու թ յ ու ն  հ ա ն ու ն  կ ե ն դ ա ն ի  լ ա ն դ շ ա ֆ տ ն ե ր ի» 
ն ա խ ա գ ծ ի  հ ա մ ա տ ե ք ս տ ու մ  «բ ն ու թ յ ա ն 
պ ա հ պ ա ն ու թ յ ա ն  մ ի ջ ո ց ա ռ ու մ ն ե ր»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակը՝ «Պահպանել և բարելավել արժեքավոր վայրի կենդանիների (բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, գորշ արջի և կովկասյան ընձառյուծի) ապրելավայրերը և ապահովել տնտեսապես կայուն հողօգտագործումը Զառիթափ համայնքի «Զառիթափ» համայնքային բնապահպանական տարածքում Հայաստանում Հարավ-արևելյան Փոքր Կովկասի էկոլոգիական միջանցքի շրջանակներում:»

Ծրագրի շրջանակներում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերից, տուրքերից և պարտադիր վճարների գծով արտոնություններից

3.

Բարեգործը

Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղ
Հասցե՝ Պռոշյան 11/1, ք. Երևան 0019, Հայաստան
ՀՎՀՀ՝ 00861992

4.

Ծրագիրը կատարողը

«Մարտիրոս» բարեգործական հիմնադրամ
Հասցե՝ Ջերմուկի խճուղի, տուն 3, ք․ Վայք, Վայոց ձորի մարզ, Հայաստան
ՀՎՀՀ՝ 09103503
Հեռ․ 091-56-87-75
Էլ․ հասցե՝ martirosfoundation@gmail.com

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Վայոց ձոր մարզի Զառիթափ խոշորացված համայնքի Արտավան և Սարավան բնակավայրերի տարածք, բնագավառը՝ բնապահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջե – 162,972 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ
Գումարը փոխանցվում է միանվագ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ հատուկ ծրագրի իրականացման համար բացված 1150008992252280 Եվրոյով հաշվեհամարին։
Ծրագրի բյուջեի բաշխումը ըստ իրականացման տարիների․
1-ին տարի (01.06.2018 – 31.12.2018) – 38198 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։
2-րդ տարի (01.01.2019 – 31.12.2019) – 19196 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։
3-րդ տարի (01.01.2020 – 31.12.2020) – 19196 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։
4-րդ տարի (01.01.2021 – 31.12.2021) – 19196 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։
5-րդ տարի (01.01.2022 – 31.12.2022) – 19196 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։
6-րդ տարի (01.01.2023 – 31.12.2023) – 19196 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։
7-րդ տարի (01.01.2024 – 31.12.2024) – 19196 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։
8-րդ տարի (01.01.2025 – 01.06.2025) – 9598 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Վայոց ձոր մարզի Զառիթափ խոշորացված համայնքը, համայնքի Արտավան և Սարավան բնակավայրերի բնակչությունը, համայնքային բնապահպանական տարածքի կենդանական աշխարհի՝ ՀՀ և միջազգային կարմիր գրքերում ընդգրկված կենդանիների 4 տեսակները։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01.06.2018 – 01.06.2025

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի բաղադրիչների գործողությունները

Ժամկետներ

Արժույթ
(Եվրո)

Մեկնաբանություն

Ծրագրի նախապատրաստական փուլ

1. Ծրագրային գործողությունների իրականացման համար անհրաժեշտ գույքի և սարքավորումների գնում:

01.06.2018-31.12.2018

26000

ակնկալվում է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից մասնակի ազատում

2. Չնախատեսված ծախսերի համար կետ 1-ում նշված գումարի 10%-ի չափով գումար

01.06.2018-01.07.2018

2600

 

Ծրագրի իրականացման փուլ

3. Ծրագրային գործողությունների իրականացման համար Զառիթափ խոշորացված համայնքից վարձակալված հողատարածքների վարձավճարներ
Տարեկան վարձակալական վճարը կազմում է 527 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։
Վճարումը կատարվում է տարեկան մեկ անգամ։

01.06.2018
15.01.2019
15.01.2020
15.01.2021
15.01.2022
15.01.2023
15.01.2024

527
527
527
527
527
527
527
Ընդամենը՝ 3689

հարկազատման անհրաժեշտություն չկա

4. Զառիթափ խոշորացված համայնքի համայնքապետարանի հետ համատեղ իրականացվող զարգացման ծրագիր՝ շահառու բնակավայրերում
Մեկ ծրագրի արժեքը կազմում է 5229 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։ Տարեկան իրականացվում է մեկ ծրագիր։

01.07.2018
01.02.2019
01.02.2020
01.02.2021
01.02.2022
01.02.2023
01.02.2024

5229
5229
5229
5229
5229
5229
5229
Ընդամենը՝ 36603

հարկազատման անհրաժեշտություն չկա

5. Կենսաբազմազանության մոնիտորինգի և ֆոտոթակարդներով վայրի կենդանիների դիտարկման իրականացում:
Ծրագրի իրականացման համար հաստատված է հետևյալ հաստիքացուցակը՝ ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածի համար
1 Ծրագրի համակարգող – ամսական 300 Եվրո, տարեկան 3600
1 Հաշվապահ – ամսական 120 Եվրո, տարեկան 1440
2 խնամակալ – ամսական 200 Եվրո 1 հաստիքին, տարեկան 2400, տարեկան բոլոր խնամակալները՝ 4800 Եվրո։

01.06.2018-31.12.2018
01.01.2019-31.12.2019
01.01.2020-31.12.2020
01.01.2021-31.12.2021
01.01.2022-31.12.2022
01.01.2023-31.12.2023
01.01.2024-31.12.2024
01.01.2025-01.06.2025

4920
9840
9840
9840
9840
9840
9840
4920
Ընդամենը՝ 68880

հարկազատման անհրաժեշտություն չկա

6. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ վառելիքի գնում՝ ամսական 200 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար

01.06.2018-31.12.2018
01.01.2019-31.12.2019
01.01.2020-31.12.2020
01.01.2021-31.12.2021
01.01.2022-31.12.2022
01.01.2023-31.12.2023
01.01.2024-31.12.2024
01.01.2025-01.06.2025

1200
2400
2400
2400
2400
2400
2400
1200
Ընդամենը՝ 16800

ակնկալվում է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից ազատում

7. Ավտոմեքենաների սպասարկման վճարներ (պահեստամասեր և սպասարկում)՝ ամսական 100 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար։

01.06.2018-31.12.2018
01.01.2019-31.12.2019
01.01.2020-31.12.2020
01.01.2021-31.12.2021
01.01.2022-31.12.2022
01.01.2023-31.12.2023
01.01.2024-31.12.2024
01.01.2025-01.06.2025

600
1200
1200
1200
1200
1200
1200
600
Ընդամենը՝ 8400

ակնկալվում է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից ազատում

Ընդամենը

 

162972

 

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Գործարքներ, որոնք ներկայացվելու են հարկազատման

Ժամկետներ

Արժույթ
(Եվրո)

Մեկնաբանություն

1. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ վառելիքի գնում՝ ամսական 200 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար

01.06.2018-31.12.2018
01.01.2019-31.12.2019
01.01.2020-31.12.2020
01.01.2021-31.12.2021
01.01.2022-31.12.2022
01.01.2023-31.12.2023
01.01.2024-31.12.2024
01.01.2025-01.06.2025

1200
2400
2400
2400
2400
2400
2400
1200
Ընդամենը՝ 16800

ակնկալվում է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից ազատում

2. Ավտոմեքենաների սպասարկման վճարներ (պահեստամասեր և սպասարկում)՝ ամսական 100 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար։

01.06.2018-31.12.2018
01.01.2019-31.12.2019
01.01.2020-31.12.2020
01.01.2021-31.12.2021
01.01.2022-31.12.2022
01.01.2023-31.12.2023
01.01.2024-31.12.2024
01.01.2025-01.06.2025

600
1200
1200
1200
1200
1200
1200
600
Ընդամենը՝ 8400

ակնկալվում է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից ազատում

3. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար մեքենայի ներմուծում, կամ ձեռքբերում․
Ավտոմեքենա սեդան 1 հատ։ Գնվելու է ՀՀ-ում՝ երկրորդային շուկայից։ Ընտրվելու է գին/վիճակ/արտադրության տարեթիվ գործոնների համադրության վերլուծության հիման վրա։ Ավտոմեքենան ծառայելու է ծրագրային անձնակազմին որպես փոխադրամիջոց՝ ծրագրային գործողությունները իրականացնելու և ծրագրի իրականացման վերահսկողությունն ապահովելու համար։ Ծրագրի ավարտից հետո (31.12.2024) ավտոմեքենան շարունակվելու է շահագործվել «Մարտիրոս» բարեգործական հիմնադրամի կողմից՝ իր կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված գործողություններն իրականացնելու նպատակով։

01.06.2018-01.10.2018

7000

հարկազատման անհրաժեշտություն չկա

4. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար մեքենայի ներմուծում կամ ձեռքբերում
УАЗ Патриот Пикап՝ 1 հատ։ Ներմուծվելու է ՌԴ-ից։ Ավտոմեքենան ծառայելու է խնամակալների համար որպես փոխադրամիջոց՝ համայնքային բնապահպանական տարածքները վերահսկելու համար։ Ծրագրի ավարտից հետո (31.12.2024) ավտոմեքենան փոխանցվելու է Զառիթափ խոշորացված համայնքին։

01.06.2018-01.11.2018

9000

ակնկալվում է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից ազատում

5. Կենսաբազմազանության մոնիտորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար ծուղակային տեսախցիկների ձեռքբերում: (10 հատ)

01.06.2018-31.12.2018

1500

հարկազատման անհրաժեշտություն չկա

6. Կենսաբազմազանության մոնիտորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար հեռադիտակների ձեռքբերում: (2 հատ)

01.06.2018-31.12.2018

400

հարկազատման անհրաժեշտություն չկա

7. Կենսաբազմազանության մոնիտորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար ֆոտոխցիկների ձեռքբերում: (2 հատ)

01.06.2018-31.12.2018

800

հարկազատման անհրաժեշտություն չկա

8. Կենսաբազմազանության մոնիտորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար հատուկ համազգեստների ձեռքբերում: (2 հատ)

01.06.2018-31.12.2018

400

հարկազատման անհրաժեշտություն չկա

9. Համայնքային բնապահպանական տարածքների նշանավորման և այնտեղ մուտք գործելու սահմանափակումներ ապահովելու նպատակով արգելափակոցների և նախազգուշացնող նշանների/վահանակների ձեռքբերում և տեղադրում։ (3 հատ արգելափակոց, 3 նախազգուշացնող նշան)

01.06.2018-31.12.2018

1400

հարկազատման անհրաժեշտություն չկա

10. Գրասենյակային գույքի և սարքավորումների ձեռքբերում

01.06.2018-31.12.2018

4500

հարկազատման անհրաժեշտություն չկա

11. Չնախատեսված ծախսեր

01.06.2018-31.12.2018

2600

հարկազատման անհրաժեշտություն չկա

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Նկարագիր

Ժամկետներ

Արժույթ
(Եվրո)

1. Մեքենաների շահագործման ծախսեր

01.06.2018-31.12.2018
01.01.2019-31.12.2019
01.01.2020-31.12.2020
01.01.2021-31.12.2021
01.01.2022-31.12.2022
01.01.2023-31.12.2023
01.01.2024-31.12.2024
01.01.2025-01.06.2025

600
1200
1200
1200
1200
1200
1200
600
Ընդամենը՝ 8400

2. Վառելիքի գնման ծախսեր

01.06.2018-31.12.2018
01.01.2019-31.12.2019
01.01.2020-31.12.2020
01.01.2021-31.12.2021
01.01.2022-31.12.2022
01.01.2023-31.12.2023
01.01.2024-31.12.2024
01.01.2025-01.06.2025

1200

2400

2400

2400

2400

2400

2400

1200

Ընդամենը՝ 16800

3. Գրասենյակային գույքի և սարքավորումների ձեռքբերում

01.06.2018-01.07.2018

4500

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրը իրականացվելու է Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի, Զառիթափ խոշորացված համայնքի, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, ՀՀ բնապահպանության նախարարության, այլ տեղական, մարզային և հանրապետական պետական և հասարակական մարմինների հետ համագործակցությամբ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

- ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազոր մարմնին,
- Տեխնիկական հաշվետվություն ԲՀՀ-ին՝ տարին մեկ անգամ,
- Ֆինանսական հաշվետվություն ԲՀՀ-ին՝ տարին երկու անգամ,
- Գործառնական հաշվետվություններ ԲՀՀ-ին՝ ամսական,
- Ծրագրի ավարտից հետո ներքին և արտաքին աուդիտ:

 

Հայաստանի Հանրապետության
աՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան