Գլխավոր տեղեկություն
Համար
N 238-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.10.2018
Ստորագրող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2018 թվականի N 238-Ա

 

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) իրականացվող` 171,201,930 դրամ ընդհանուր արժողությամբ «Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի արտաքին լուսավորության համակարգի վերակառուցում» ծրագիրը (համաձայն հավելվածի):

2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից՝ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02648403) 2018 թվականի օգոստոսի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լուսավորության համակարգի վերակառուցման աշխատանքների իրականացում` 171,201,930 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ

Ա. Միրզոյան

    

2018 թ. հոկտեմբերի 15

Երևան

    

 

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի

2018 թ. հոկտեմբերի 15-ի N 238-Ա

որոշման

   

Ծ Ր Ա Գ Ի Ր

   

«ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ»

    

1.

Ծրագրի նպատակը

Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի արտաքին լուսավորության համակարգի վերակառուցման աշխատանքների իրականացումը պայմանավորված է առկա համակարգի անմխիթար վիճակով և քաղաքի գլխավոր փողոցն ավելի բարեկարգ դարձնելու անհրաժեշտությամբ:

2.

Ծրագրի նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից

3.

Բարեգործը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

4.

Ծրագրի կատարողը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Տաշիր, քաղաքաշինության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

171,201,930 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Լոռու մարզ, Տաշիրի քաղաքային համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2018 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի արտաքին լուսավորության համակարգի վերակառուցման աշխատանքներ` 171 201 930 դրամ

Նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ակնկալվում են Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի արտաքին լուսավորության համակարգի վերակառուցման աշխատանքների դիմաց հարկային արտոնություններ` 171 201 930 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ Լոռու մարզ, Տաշիր քաղաքի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև տեղեկատվություն կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին ծրագրի ընթացքի և ավարտի վերաբերյալ:

  

Հայաստանի Հանրապետության
 առաջին փոխվարչապետ

Ա. Միրզոյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան