Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2018-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
19.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2018 թվականի N 1463-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 659-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԼԵՆՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 659-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-18-րդ կետերով.
« |
12. |
5402320000 |
Սինթետիկ համալիր թելեր նայլոնից կամ այլ պոլիամիդներից, միաթելի գծային խտությունը՝ 50 տեքսից ավելի |
նայլոնից թելեր՝ գուլպայի արտադրության համար |
կգ |
16 000 |
Չինաստան |
24 500 000 |
13. |
5402510000 |
Սինթետիկ համալիր թելեր նայլոնից կամ այլ պոլիամիդներից |
նայլոնից թելեր՝ զուգագուլպայի արտադրության համար |
կգ |
7 000 |
Չինաստան |
9 500 000 |
14. |
5403490000 |
Արհեստական համալիր թելեր |
վիսկոզային պոլիէսթեր՝ գուլպայի արտադրության համար |
կգ |
27 000 |
Հնդկաստան |
31 000 000 |
15. |
5509310000 |
Միաթել մանվածք |
միաթել մանվածք՝ գուլպայի արտադրության համար |
կգ |
17 000 |
Ֆիլիպիններ |
36 000 000 |
16. |
5206110000 |
714,29 դեցիտեքս կամ դրանից ավելի գծային խտությամբ (մետրական 14 համարից ոչ բարձր) |
բամբակե մանվածք, 50% բամբակ, 50% պոլիէսթեր՝ գուլպայի արտադրության համար |
կգ |
45 000 |
Չինաստան |
41 000 000 |
17. |
5402520000 |
Պոլիեթերային թել |
պոլիեթերային թել՝ գուլպայի արտադրության համար |
կգ |
20 000 |
Հնդկաստան |
18 000 000 |
18. |
5604100000 |
Ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի պատվածքով |
ռետինե թել՝ գուլպայի և զուգագուլպայի արտադրության համար |
կգ |
5 000 |
Չինաստան |
8 000 000 | |
». |
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «687 000 000» թիվը փոխարինել «855 000 000» թվով։
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 19
Երևան |
|