ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2019 թվականի N 197-Լ
ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» N 1325 ԲԱՆԱՁԵՎԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2019-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 483-Ն որոշման N 1 հավելվածի 76-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 14 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 197-Լ որոշման |
ՄԱԿ- Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» N 1325 ԲԱՆԱՁԵՎԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2019-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
1. ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ
Սկսած 2000-ական թվականներից՝ միջազգային հանրության կողմից գնալով ամրապնդվել է այն մոտեցումը, որ խաղաղության և անվտանգության համակողմանի և ընդգրկուն լինելու համար անհրաժեշտ է ապահովել կանանց իրավահավասար ներգրավումը: Հիմնվելով այս մոտեցման վրա՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհուրդը (ԱԽ) 2000 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով 1325 բանաձևը: Բանաձևը ՄԱԿ-ի կողմից ընդունված նմանատիպ առաջին փաստաթուղթն է, որն ինստիտուցիոնալ առումով անդրադառնում է կանանց նկատմամբ զինված հակամարտությունների ազդեցությանը, զինված հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և խաղաղաշինության գործընթացին կանանց ներգրավմանը: Բանաձևն անդրադառնում է հակամարտությունների կանխարգելմանն ու լուծմանը, խաղաղ կարգավորման բանակցություններին, խաղաղապահության, խաղաղաշինության, մարդասիրական այլ առաքելություններին, ինչպես նաև հետկոնֆլիկտային շրջանում վերականգնողական գործողություններին կանանց կարևոր դերակատարության հարցերին:
1325 բանաձևը հիմնված է հինգ հիմնական ուղղությունների վրա՝ կանխարգելում (prevention), պաշտպանություն (protection), մասնակցություն (participation), օժանդակություն ու վերականգնում (relief and recovery) և մշտադիտարկում (monitoring):
Հաշվի առնելով այն, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ու առաջխաղացումը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության առաջնայնություններից է, Հայաստանի Հանրապետության կողմից կարևորվում է նաև հասարակությունում կանանց դերակատարության բարձրացումը, նրանց ներգրավվածությունը խաղաղության և անվտանգության հարցերում:
Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ Հայաստանի Հանրապետության համար հատկապես կարևորվում է հակամարտության ցիկլի բոլոր փուլերում կանանց ակտիվ դերակատարության ապահովումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներգործությանը ենթարկված կանանց պաշտպանությունն ու նրանց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացումը:
Հետևապես, ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի դրույթների իրականացման վերաբերյալ գործողությունների ծրագիրը Հայաստանի կողմից դիտվում է որպես ազգային մեխանիզմ՝ հասարակական կյանքն ընդգրկող ոլորտներում կանանց իրավունքների պաշտպանության և առաջխաղացման համար:
Ծրագրի ստեղծման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 483-Ն որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը, որի 76-րդ կետը վերաբերում է 1325 բանաձևի դրույթների իրականացման շրջանակում գործողությունների ազգային ծրագրի մշակման հարցին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 13-ի N 1014-Ա որոշումը, որով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով 1325 բանաձևի դրույթների իրականացման վերաբերյալ գործողությունների ազգային ծրագիր մշակելու նպատակով: Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված են՝
1) ՀՀ վարչապետի աշխատակազմի.
2) ՀՀ արտաքին գործերի նախարարության.
3) ՀՀ պաշտպանության նախարարության.
4) ՀՀ արդարադատության նախարարության.
5) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության.
6) ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության.
7) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության.
8) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության.
9) ՀՀ ոստիկանության.
10) ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի.
11) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության.
12) Հայկական կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչները:
Ազգային ծրագրի մշակման համակարգումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:
Ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ 2017 թվականի հունվարի 19-ին Հայաստանի կողմից որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ (S/2017/54) շրջանառվել է 1325-ի իրականացման զեկույցը:
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային գործողությունների
(2019-2021 թթ.)
I. Մասնակցություն (Participation)
NN |
Նպատակը |
Միջոցառումները |
Ժամկետը |
Արդյունքային |
Պատասխանատու կատարողը |
Համակատարողը |
Ֆինանսա-վորման աղբյուրը |
1. |
Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման նախաձեռնությունների խթանում՝ հատուկ ուշադրություն դարձնելով խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանումներում կանանց ընդգրկմանը |
ՀՀ պաշտպանության համակարգում կանանց ներգրավման ու առաջխաղացման պայմանների ու չափորոշիչների հստակեցում, ներգրավման ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցող՝ ՀՀ ԶՈՒ-ի ստորաբաժանումների կազմում կին զինծառայողների քանակի ավելացում |
2019-2021 թթ. |
ՀՀ ՌՈՒՀ-երի ուսումնական ծրագրերի արդիականացում
ՀՀ ռազմական կրթական հաստատություններում կին ուսանողների թվի ավելացում
միջազգային կազմակերպությունների խաղաղապահության ոլորտի վերապատրաստման դասընթացներում կին զինծառայողների թվի ավելացում |
ՀՀ պաշտպա-նության նախարարություն |
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2. |
Պետական մարմինների, կանանց հասարակական կազմակերպությունների և հակամարտության ներգործությանը ենթարկված կանանց միջև համագործակցության խթանում՝ հակամարտությունների կանխարգելման, խաղաղաշինության և կարգավորման հարցերով |
հակամարտության կանխարգելման, վստահության ամրապնդման միջոցառումների, խաղաղաշինության գործընթացների և այդ ուղղությամբ առկա մարտահրավերների ու վտանգների մասին կանանց ՀԿ-ների և հակամարտության ներգործությանը ենթարկված կանանց իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի իրականացում՝ պետական մասնակցությամբ |
2019-2021 թթ. |
գենդերային թեմատիկ խմբում 1325-ով ավելի թիրախային աշխատանքների ապահովում, այդ թվում` սեմինարների առկայություն հակամարտության ներգործությանը ենթարկված կանանց համար |
ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ ԳԹԽ-ի համակարգող միջազգային կազմակերպության հետ միասին (համաձայնությամբ) |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
3. |
ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում գենդերային ասպեկտի ներմուծմանն աջակցում |
ԵԱՀԿ-ի հետ Հայաստանի համագործակցության ծրագրի շրջանակներում «Հանրություն - ոստիկանություն» գործընկերության ամրապնդման ծրագրի իրականացում |
2019-2020 թթ. |
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններում կանանց թվի ավելացում |
ՀՀ ոստիկանություն |
ԵԱՀԿ (համաձայնությամբ) ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ (համաձայնությամբ) |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
4. |
Տնտեսական, սոցիալական, կրթական, բնապահպանության ոլորտներում կանանց ներգրավման ապահովման ուղղությամբ իրականացվող ծրագրերի խթանում, սահմանամերձ համայնքների կանանց մասնակցության ապահովում |
կանանց ռեսուրսների կենտրոնների ստեղծում Օրհուս կենտրոնների գործունեության ծրագրերում գենդերային ասպեկտի հասցեագրում ԵԱՀԿ-ի հետ «Հայաստանի համագործակցության ծրագրի» շրջանակներում կանանց տնտեսական կարողությունների ամրապնդման ծրագրի |
1 տարի (շարունա-կական) |
կանանց ռեսուրս կենտրոնների թվի ավելացում Օրհուս կենտրոններում կանանց ավելի մեծ ներ- |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
5. |
Քաղաքացիական անվտանգության մշակույթի ձևավորում, գլխավորապես սահմանամերձ բնակավայրերում |
ճգնաժամային իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով ուսուցման կազմակերպում ՝ ընդլայնելով կանանց մասնակցությունը |
2019- |
ուսումնական ծրագրերում համապատասխան նյութերի առկայություն |
ՀՀ արտակարգ |
Կարմիր խաչի միջազգային կոմիտե (համաձայնությամբ) Հայկական կարմիր խաչի ընկերություն (համաձայնությամբ) հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ (համաձայնությամբ) |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
6. |
Պաշտպանության համակարգում քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության խթանում |
իրազեկվածության բարձրացում զինված ուժերում ծառայող կանանց դերի վերաբերյալ |
2019-2021թթ. |
ՀՀ պաշտպանության նախարարության շրջանակներում կամ ՀՀ պաշտպանու- |
ՀՀ պաշտպա-նության նախարարություն |
հասարակական կազմակերպություններ |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
7. |
Սահմանամերձ բնակավայրերում տեղաբաշխված զորամասերի զինծառայողների կանանց սոցիալական ադապտացմանն (հարմարմանը) աջակցում |
համագործակցություն ներպետական կառույցների, ՏԻՄ-երի, հասարակական կազմակերպությունների հետ զինծառայողների կանանց սոցիալական ինտեգրումն ապահովելու հարցերում |
2019-2021թթ. |
ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
II. Պաշտպանություն (Protection)
NN |
Նպատակը |
Միջոցառումները |
Ժամ-կետը |
Արդյունքային |
Պատասխանատու կատարողը |
Համակատարողը |
Ֆինանսա-վորման աղբյուրը |
8. |
Հակամարտությունների ընթացքում կանանց և աղջիկների պաշտպանության ապահովում՝ բռնությունից |
համագործակցություն միջազգային և ներպետական կառույցների հետ՝ զինված հակամարտությունների ժամանակ կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման և բռնության ենթարկված կանանց և աղջիկների պաշտպանություն տրամադրելու հարցերով համապատասխան քննիչների, զինվորական դատախազների, դատավորների վերապատրաստումներ, հատկապես կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեպքերի կանխարգելման, դրանց բացահայտմանն ու արձագանքմանն ուղղված գործողությունների վերաբերյալ |
2019-2021թթ. |
քաղաքացիական պաշտպանության դասընթացների առկայություն սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների առկայություն դասընթացների և իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ |
ՀՀ պաշտպանու- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ ոստիկանություն ՀՀ հատուկ քննչական ՀՀ գլխավոր դատախազություն |
ՀՀ արդարա-դատության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Կարմիր խաչի միջազգային կոմիտե Հայկական կարմիր խաչի ընկերություն (համաձայնությամբ) ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ հասարակական կազմակեր-պություններ (համաձայնությամբ) |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
9. |
ԼՂ-ի հակամարտության ներգործությանը ենթարկված կանանց և աղջիկների իրավունքների ապահովում |
ռեաբիլիտացիայի և վերաինտեգրման ծրագրերի մշակում և իրականացում՝ ԼՂ հակամարտության ներգործությանը ենթարկված, այդ թվում՝ 2016 թ. ապրիլին Ադրբեջանի ԶՈՒ լայնածավալ հարձակմանը ենթարկված կանանց և աղջիկների համար՝ հաշվի առնելով վերջիններիս առանձնահատուկ պահանջները կրթության իրավունքի իրացման նպատակով ԼՂ հակամարտության ներգործությանը ենթարկված կանանց և աղջիկների կրթական կարիքների գնահատում, նրանց կրթության կազմակերպում՝ ըստ գնահատված կարիքների |
2019-2021թթ. |
ռեաբիլիտացիոն և վերաինտեգրման ծրագրերի առկայություն ռեաբիլիտացիայի և վերաինտեգրման ծառայու- թյունների քանակի ավելացում և որակի բարելավում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ արդարադատու- |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
10. |
Տեղահանված կանանց և աղջիկների հատուկ պաշտպանության ապահովում |
«Փախստականի և ապաստանի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով փախստականների կարգավիճակի և ապաստանի տրամադրում |
2019-2021թթ. |
ՀԿԽԸ-ի կողմից իրականացվող ծրագրի արդյունքների բարելավում, ապաստան հայցող և փախստական կանանց մատուցվող ծառայությունների ընդլայնում մասնագետների կողմից ՍԳՊԲ վերապրած կանանց դեպքերի վարում |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայու- |
միջազգային կազմակեր-պություններ |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
11. |
ԼՂ հակամարտության ներգործությանը ենթարկված բնակավայրերում գտնվող կանանց և աղջիկների սոցիալական և տնտեսական |
ԼՂ հակամարտության ներգործությանը ենթարկված բնակավայրերում գտնվող կանանց և աղջիկների համար սոցիալ-տնտեսական և վերականգնողական անհատական ծրագրերի իրականացում (սոցիալ-հոգեբանական վերականգնում) կանանց ներգրավում հասանելի տնտեսական ինտեգրման ծրագրերում, այդ թվում՝ նաև ՀԿ-ների միջոցով |
2019-2021թթ. |
սոցիալ- վերականգնողական ծրագրերի առկայություն ԼՂ հակամարտության ներգործությանը ենթարկված բնակավայրերում գտնվող կանանց և աղջիկների սոցիալական կարիքների գնահատում իրականացնելու նպատակով բազմամասնագիտական աշխատանքային խմբի ստեղծում նոր աշխատատեղերի ստեղծում կանանց համար |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
12 |
Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղ/ իշխանությունների հետ ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի իրականացման ուղղությամբ համագործակցում |
պարբերական խորհրդատվությունների իրականացում ՀՀ և Արցախի պետական |
2019-2021թթ. |
խորհրդա-տվությունների քանակը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ՀՀ շահագրգիռ գերատեսչություններ |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
III. Կանխարգելում (prevention)
NN |
Նպատակը |
Միջոցառումները |
Ժամկետը |
Արդյունքային ցուցանիշ- |
Պատասխանատու կատարողը |
Համակատարողը |
Ֆինանսա-վորման աղբյուրը |
13. |
Սեռով պայմանավորված բռնության կանխարգելում |
հատուկ ուսուցման կազմակերպում խաղաղապահ ուժերի անձնակազմի համար |
2019-2021 թթ. |
ուսուցողական նյութերի առկայություն, ՄԻԵԴ-ի գործերի առկայություն |
ՀՀ պաշտպանու- ՀՀ ոստիկանու- |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
14. |
Կանանց, անվտանգության և խաղաղության թեմաներով իրազեկվածության բարձրացում |
1325 բանաձևի թարգմանու- թյուն և թիրախային տարածում կանանց իրավունքներին վերաբերող միջազգային փաստա թղթերի լայն իրազեկում հանրակրթության ոլորտում համապատասխան առարկաների շրջանակներում գործնական աշխատանքների կիրառում, ստեղծված ուսումնական նյութերի ինտեգրում համապատասխան առարկաներում ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացների մոդուլներում իրազեկող նյութերի ներառում |
2019-2020 թթ. |
կանանց կողմից իրենց իրավունքների պաշտպանության տեղեկատվության տիրապետում, կանանց իրավունքներին վերաբերող հայերեն ձեռնարկի առկայություն |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ արդարա-դատության նախարարություն ՀՀ պաշտպանու ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
միջազգային կազմակեր-պություններ (համաձայնությամբ) հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
15. |
Կրթական կարողությունների զարգացում, 1325 բանաձևի վերաբերյալ տեղեկատվության ներառում կրթական ծրա- գրերում |
առաջարկել բարձրագույն ուսումնական հաստատություններին ուսումնական ծրագրերում ներառել պաշտպանության համակարգում կամ դրա հետ կապված ոլորտներում կանանց իրավունքների պաշտպանության, հավասար հնարավորությունների ապահովմանը վերաբերող թեմաներով դասընթացներ պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում և ուսումնական նյութերի պատրաստում |
2020-2021 թթ. |
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների համաձայնության դեպքում ուսումնական ծրագրերում համապատասխան դասընթացների, ուսումնական նյութերի և դասախոսությունների առկայություն ռազմական բուհերի ուսումնական ծրագրերում համապատասխան դասընթացների, ուսումնական նյութերի և դասախոսությունների առկայություն |
ՀՀ պաշտպանու- ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Արդարադատության Փաստաբանների պալատ (համաձայնու- |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
16. |
Ռազմական ոստիկանության, ՔԿ ԶՔԳՎ և զինդատախազության աշխատողների իրազեկվածության բարձրացում անվտանգության ոլորտում կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ |
անվտանգության ոլորտում կանանց իրավունքների պաշտպանության թեմաներով սեմինար-դասընթացների կազմակերպում՝ ռազմական ոստիկանության անձնակազմի, համաձայնության դեպքում՝ քննչական կոմիտեի և զինդատախազության ներկայացուցիչների համար |
2019-2021 թթ. |
զինվորական իրավապահ մարմիններում իրազեկվածության բարձրացում |
ՀՀ պաշտպա-նության նախարարություն ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ) ՀՀ գլխավոր դատախազություն |
ՀՀ պաշտպանության նախարարություն միջազգային կազմակերպություններ (համաձայնությամբ) Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ) |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
IV. Օժանդակություն և վերականգնում (Relief and recovery)
NN |
Նպատակը |
Միջոցառումները |
Ժամկետը |
Արդյունքային ցուցանիշերը |
Պատասխանատու կատարողը |
Համակատարողը |
Ֆինանսավորման աղբյուրը |
17. |
Գնահատման արդյունքների հիման վրա տեղահանված և տեղահանման վտանգի տակ գտնվող կանանց սոցիալ-հոգեբանական և իրավաբանական |
միջազգային կազմակերպու- ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց հայոց լեզվի ուսուցման, քաղաքացիական կողմնորոշման, ժամանակավոր կացարանով ապահովման, զբաղվածության, բուժօգնության, սոցիալական |
2019-2021թթ. |
տեղահանված և տեղահանման վտանգի տակ գտնվող կանանց և աղջիկների կարիքների գնահատում |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն |
ՀՀ առողջապահության նախարարություն միջազգային կազմակերպություններ՝ ՍNHCR (համաձայնու- հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
18. |
Պաշտպանության համակարգում կանանց իրավունքների պաշտպանու- թյան և հավասար հնարավորությունների ապահովման մշակույթի ձևավորում և դրա պաշտպանության մշտադիտարկման մեխանիզմների ներդրում |
Պաշտպանության համակարգում կանանց դերի վերաբերյալ հասարակության տարբեր շրջանակների հետ հանդիպումների, համաժողովների, այդ թվում՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ կազմակերպում |
2019-2021թթ. |
համաժողովների, սեմինարների առկայություն պաշտպանության համակարգում կանանց իրավունքների ապահովման մշտադիտարկում |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
միջազգային կազմակերպություններ (համաձայնությամբ) հասարակական կազմակերպություններ Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ) |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
V. Մոնիթորինգ և գնահատում (Monitoring and evaluation)
Ազգային ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացնելու նպատակով ծրագրի իրականացումից մեկ տարի անց կհիմնվի աշխատանքային խումբ, որը կազմված կլինի երեք նախարարությունների՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և երեք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, որոնք ունեն բավարար փորձ և գիտելիքներ կանայք, խաղաղություն և անվտանգություն հարցերի վերաբերյալ: Խմբի նպատակն է լինելու տարեկան կտրվածքով` ստացված հաշվետվությունների հիման վրա, գնահատել 1325 գործողությունների ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունավետությունը, վերհանել խնդիրները և հանդես գալ համապատասխան առաջարկներով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|