ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԻՋԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.
1. Հաստատել 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության (Ռուսաստանի Դաշնություն) միջև արդյունաբերական անվտանգության կարգավորման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. ապրիլի 7 Երևան ՆՀ-256-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|