Գլխավոր տեղեկություն
Համար
N 105-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

          

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2019 թվականի N 105-Ա

 

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված՝ կազմակերպության անդամների և սահմանամերձ տարածքներում ապրող սոցիալապես անապահով անձանց համար նախատեսված, նշված ապրանքների ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը՝

1) ԱՄՆ-ի «Օգնություն սահմաններից դուրս» («AID BEYOND BORDERS») ոչ առևտրային կազմակերպության կողմից ուղարկված մանկական նոր հագուստ, նոր խաղալիքներ, գրենական պիտույքներ, պայուսակներ՝ 56 արկղ, 1,837 կգ ընդհանուր քաշով, 3,080 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ, ներառյալ 840 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն.

2) ԱՄՆ-ի «NORD GLENDALE COMMUNITY OUTRECH INC» ոչ առևտրային կազմակերպության կողմից ուղարկված էլեկտրական սայլակներ իրենց պարագաներով և բժշկական սարքավորումներ՝ 31 արկղ, 422 կգ ընդհանուր քաշով, 4,950 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ, ներառյալ 450 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն.

3) Նիդեռլանդներից անհատ բարերար Գուրգեն Մովսիսյանի կողմից ուղարկված մեծահասակների օգտագործված հագուստ և նոր խաղալիքներ՝ 2,000 կգ ընդհանուր քաշով, 2,689 եվրո ընդհանուր արժողությամբ, ներառյալ 703 եվրո փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն:

2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

      

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

        

2019 թ. մարտի 25

Երևան