Գլխավոր տեղեկություն
Համար
N 445-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 01.05.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.04.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

18 ապրիլի 2019 թվականի N 445-Լ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 27-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունում՝

ա. հանել «(օրինակելի ձևը կցվում է)» բառերը,

բ. «քարտերը» բառից հետո պարբերությունը լրացնել «՝ դրանց հիման վրա ձեռքբերման ենթակա խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային լինելու մասին ֆինանսական կառույցին անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն տալու նպատակով» բառերով.

2) 27-րդ կետի 2-րդ ենթակետի «է» պարբերությունը «ժամկետը» բառից հետո լրացնել «մինչև» բառով.

3) ուժը կորցրած ճանաչել 27-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» և 5-րդ ենթակետի «բ» պարբերությունները.

4) 28-րդ կետում՝

ա. «ԽԵԿ-ը» բառը փոխարինել «ԽԵԿ-ի» բառով,

բ. «օգտագործելու վերաբերյալ» բառերը փոխարինել «օգտագործումն ապահովելու վերաբերյալ» բառերով.

5) 29-րդ կետից հանել «ՀՀ ԿԵ ՍԱՏՄ-ի տեսուչի և համայնքն սպասարկող անասնաբույժի կողմից կազմված արձանագրություն, իսկ օտարման դեպքում՝», ինչպես նաև «օտարումը հավաստող» բառերը.

6) 44-րդ կետի 2-րդ ենթակետը «5 տարի» բառերից առաջ լրացնել «մինչև» բառով:

        

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2019 թ. ապրիլի 29

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան